close
Եղանակը Երևանում
14 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սամվել Բաբայանը՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, ֆինանսական ռեսուրսներ երբևէ չի տնօրինել․ Բաբայանի մամուլի ծառայություն

Քաղաքական

10 Ապրիլի 2021, 15:12
 Սամվել Բաբայանը՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, ֆինանսական ռեսուրսներ երբևէ չի տնօրինել․ Բաբայանի մամուլի ծառայություն

Ի պատասխան «Փաստ» օրաթերթում ս.թ. ապրիլի 10-ին տեղ գտած «Բաբայանի «էպոպեան» հրապարակման` հայտնում ենք, որ օրաթերթը (հոդվածի պատվիրատուն) չարամտորեն խեղաթյուրում է փաստերը` Սամվել Բաբայանին մեղադրելով պետությանը  խոշոր վնաս պատճառելու մեջ: Այս մասին հայտնում են Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից։

Հանրությանն իրազեկելու նպատակով պարզաբանում ենք, որ Սամվել Բաբայանը՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, ֆինանսական ռեսուրսների տնօրինում երբևէ չի իրականացրել: Արցախյան երկրորդ պատերազմի օրերին, ԱՀ Կառավարության որոշմամբ, Անվտանգության խորհրդի գրասենյակին նպատակային ծախսերի համար հատկացվել է հարյուր միլիոն ՀՀ դրամ: Սույն հատկացման և ծախսերի հոդվածների վերաբերյալ պատշաճ հաշվետվությունը ԱՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմը ներկայացրել է ԱՀ պետական լիազոր մարմին:

Քննարկվող հոդվածը պատվիրած և ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԱՀ պետական գույքի տնօրինման արդյունավետությամբ «մտահոգ» անձինք, իրականում պետք է մտահոգվեն իրենց մեծածավալ վարկերը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ պետական բյուջեի միջոցներով մարելու փաստերի առթիվ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica