close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԴ-ն հասավ Նաիրա Զոհրաբյանին․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

10 Ապրիլի 2021, 08:52
 ՍԴ-ն հասավ Նաիրա Զոհրաբյանին․ «Հրապարակ»

Ապրիլի 13-ին՝ երեքշաբթի, Սահմանադրական դատարանը կքննարկի Նաիրա Զոհրաբյանին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու սահմանադրականության հարցը։

Հիշեցնենք, որ մի խումբ պատգամավորներ այդ հարցով դիմել էին ՍԴ։ Իսկ Զոհրաբյանը, խոսելով իրեն ազատելու վերաբերյալ «Իմ քայլի» նախագծից, ասել էր, որ այն իրավաչափ չէ, քանզի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից իբրեւ էթիկայի կանոնների խախտման փաստի վերաբերյալ եզրակացություն տալու լիազորությունը վերապահված է ոչ թե որեւէ խմբակցության, այլ բացառապես պատգամավորական էթիկայի հարցերով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովին։

Եթե ՍԴ-ն հօգուտ Զոհրաբյանի որոշում կայացնի, ապա նա կվերանշանակվի իր պաշտոնում, որից ազատեցին անցած տարեվերջին՝ «ժեխ» արտահայտությունը գործածելու համար։

Հիշեցնենք նաեւ, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը դեռ թափուր է՝ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջարկել, «Իմ քայլն» էլ ձեռնպահ է մնացել նախագահ նշանակելուց։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica