close
Եղանակը Երևանում
14 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը կարող է դադարեցնել միջուկային գործունեությունը միայն ԱՄՆ պատժամիջոցների վերացման դեպքում

Տարածաշրջան

10 Ապրիլի 2021, 12:04
 Իրանը կարող է դադարեցնել միջուկային գործունեությունը միայն ԱՄՆ պատժամիջոցների վերացման դեպքում

Իրանը չի դադարեցնի կամ կասեցնի միջուկային գործունեությունը, քանի դեռ ԱՄՆ-ը չեղյալ չի հայտարարել բոլոր պատժամիջոցները և չի վերադարձել 2015-ի միջուկային համաձայնագրին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչին. հաղորդում է IRNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ Թեհրանը չի պատրաստվում դանդաղեցնել միջուկային գործունեության տեմպերը, հատկապես` ուրանի հարստացման տեսանկյունից: Ավելին` ուրանի` մինչև 20% հարստացումը կընթանա ավելի արագ:

«Այս միտումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կնքվել համաձայնագիր, որն ԱՄՆ-ին պարտավորեցնում է չեղարկել բոլոր պատժամիջոցները, և, ի դեպ, բոլորըը պետք է անհապաղ վերացվեն»,- շեշտել է Արաղչին:

Նա նշել է, որ կան նշաններ, որ ամերիկյան կողմը վերանայում է իր դիրքորոշումը, բայց Իրանը չի կարող լիարժեք գնահատել իրավիճակը մինչ բանակցությունների ավարտը: Այս գործընթացն առաջ է ընթանում, բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica