close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրելու վճռականության մասին. կայացել է արցախցի լուսանկարչի՝ 44-օրյա պատերազմին արված լուսանկարների ցուցահանդեսը

Մշակույթ

9 Ապրիլի 2021, 17:51
 Ապրելու վճռականության մասին. կայացել է արցախցի լուսանկարչի՝ 44-օրյա պատերազմին արված լուսանկարների ցուցահանդեսը
Ապրիլի 8-ին Երևանի «Թերլեմեզյան» ցուցասրահում Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի՝ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում արված լուսանկարների ցուցահանդեսի բացումը:
 
Բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը:
 
«Այս լուսանկարներից յուրաքանչյուրը պատմություն է՝ մեր ապրած ու չապրած օրերի, մեր կորուստների,ցավի, սպասումի եւ միաժանակ՝ ապրելու վճռականության մասին: Այս լուսանկարները մեծ ասելիք ունեն մեզ ու աշխարհին»,- նշել է Հ.Ավագյանը:
 
Ներկաներին իրենց սրտի խոսքն են հղել լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրեն Սպարտակ Ղարաբաղցյանը, Փ.Թերլեմեզյանի անվան ուսումնարանի տնօրեն Աննա Մնացականյանը, Դավիթի լուսանկարներում պատկերված, զոհված հերոսներից մեկի՝ Կոլյա Նիկողոսյանի ծնողները:
 
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել ազգային-հայրենասիրական երգերով:
Ցուցահանդեսին ներկայացվել են շուրջ 100 լուսանկարներ՝ Արցախի տարբեր վայրերից, որտեղ ընթացել են թեժ մարտեր: Լուսանկարիչը պատկերել է նաեւ թիկունքը՝ ավերված քաղաքներ, ծննդատուն, հիվանդանոցներ, եկեղեցի, ապաստարաններ, սպասող մայրեր, կանայք, երեխաներ:
 
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 18-ը: Հաջորդ ցուցահանդեսը կկայանա Ստեփանակերտում:
 

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica