close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը հնարավոր է նավեր ուղարկի Սև ծով՝ ի նշան աջակցության Ուկրաինային

Աշխարհ

9 Ապրիլի 2021, 14:54
 ԱՄՆ-ը հնարավոր է նավեր ուղարկի Սև ծով՝ ի նշան աջակցության Ուկրաինային

ԱՄՆ-ը քննարկում է Սև ծով ռազմական նավեր ուղարկելու հնարավորությունը՝ ի նշան աջակցության Ուկրաինային: Այս մասին հայտնում է CNN- ը՝ հղում կատարելով Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությանը:

Պենտագոնի խոսնակը հեռուստաալիքի հետ զրույցում պարզաբանել է, որ ԱՄՆ ՌԾՈՒ-ն ներկա է Սև ծովում: Լրացուցիչ նավերի տեղակայումը, նրա խոսքով, Ռուսաստանի համար կլինի հատուկ ազդանշան, որը ցույց կտա, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին:

CNN–ը գրում է, որ 1936-ի կոնվենցիային համապատասխան՝ Վաշինգտոնը պետք է երկու շաբաթ առաջ տեղեկացնի Թուրքիային իր նավերի՝ Բոսֆորով և Դարդանելով անցնելու մասին: Միևնույն ժամանակ, Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի ընդհանուր տոննաժը չպետք է գերազանցի 30 հազար տոննան: Հեռուստաալիքը տեղեկություն չունի, թե արդյո՞ք ծանուցագիրն ուղարկվել է Անկարա:

Պենտագոնի խոսնակը նաև ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի հետախուզական թռիչքները միջազգային տարածքում և հետևելու է Սև ծովում ռուսական նավատորմի ու բռնակցված Ղրիմում զորքերի գործունեությանը: Զինվորականների խոսքով՝ Վաշինգտոնը  Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի տեղակայումը դեռ չի համարում հարձակման պատրաստություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica