close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունների դավաճանական վարքագիծ, մարտահրավերներ. ՀՅԴ ՀԳՄ-ի հանդիպումն Արտաշատում

Քաղաքական

8 Ապրիլի 2021, 23:10
 Իշխանությունների դավաճանական վարքագիծ,  մարտահրավերներ. ՀՅԴ ՀԳՄ-ի հանդիպումն Արտաշատում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի՝ մարզային հանդիպումների շարքում այսօր ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը և ՀԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպել են Արտաշատի ՀՅԴ կառույցի ներկայացուցիչների և համակիր քաղաքացիների հետ։

Քննարկման առանցքում է եղել Արցախյան վերջին գոյապայքարի արդյունքում ստեղծված իրադրությունը։ Հանդիպանը շեշտվել է իշխանությունների որդեգրած կրավորական, թուրքամետ և դավաճանական քաղաքական ուղեգծի ծանրագույն հետևանքները երկրի անվտանգության վրա։ Փաստվել է, որ իրավիճակից ելքը օտար, թշնամական պետությունների շահերն սպասարկող իշխանությունների շուտափույթ հեռացումն է և երկրի ընթացքը ազգային ուղեգիծ տեղափոխելը։

Արծվիկ Մինասյանը պատասխանել է նաև քաղաքացիներին հուզող ազգային-քաղաքական բնույթի մի շարք հարցերի։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica