close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 479, մահվան՝ 22 նոր դեպք

Առողջապահություն

5 Ապրիլի 2021, 11:12
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 479, մահվան՝ 22 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 479 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197 113-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 3614 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ապրիլի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 923 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4535-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 880 է, ընդհանուր առողջացածներինը՝ 176 889, փաստացի բուժվողներինը՝ 15 687  (մեկ օրում նվազել է 425-ով): Մեկ օրում արվել է 3581 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 876 820 թեստ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica