close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ կարող ասել՝ երբ կիջնի ձվի գինը․ ՏՄՊՊՀ նախագահ

Տնտեսական

1 Ապրիլի 2021, 13:09
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ կարող ասել՝ երբ կիջնի ձվի գինը․ ՏՄՊՊՀ նախագահ

Ես չեմ կարող ասել, թե երբ կիջնի ձվի գինը, բայց վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մենք որեւէ կերպ չենք կարող ինտերվենցիա ունենալ: Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին եւ ասեմ՝ գինը իջեցրեք կամ բարձրացրեք: Մեր գործառույթը հետեւյալն է. եթե կա չարաշահում՝ վարույթ հարուցել: Համաչափության իրավունքը եւ վերջիններիս իրավունքները եւս պետք է պաշտպանվեն»,-ասաց նա:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ հաշվի առնելով Զատիկը եւ քաղաքացիների լայն հետաքրքրությունը, իրենք գործողություններ են իրականացրել, որոնք իրենց կառույցի համար ստանդարտ չեն համարվում․ և՛ ցանցերի հետ են խոսել, և՛ ձու արտադրողների: Արդյունքում, նրա խոսքով, որոշակի պաշար է մտել շուկա և գինը որոշակի չափով իջել է։

Գեղամ Գեւորգյանը հիշեցրեց, որ անցյալ տարի ձվի շուկայում եղել է դեմպինգի դրսեւորում, որը հակամրցակցային պայմանավորվածություն է՝ արդյունքում 104 մլն դրամի տուգանք է նշանակվել։ Նա ասաց՝ եթե այս դեպքում էլ իրենց վարկածներից որեւէ մեկը հաստատվեց, պատասխանատվություն վրա կհասնի:

Տեղեկություն կա, որ որոշ սուպերմարկետների ցանցերից մեկում ձուն արժե 207 դրամ։  Գևորգյանն ասաց՝ եթե խոսքը «էկո» կամ «Ստեփանավան» կամ որևէ այլ բրենդի ձվի մասին է, ապա հնարավոր է, որ գինը բարձր լինի, քանի որ այդ ընկերությունների ձվերը 5 ամիս առաջ էլ են նույն գինն ունեցել, սակայն ՀՀ-ում լայն սպառման առարկա է արկղով, հատով ձուն, որի գինը եղել է 110, 120 դրամ։

«Չեմ բացառում, որ բարձրացել է ձվի գինը, ասում եմ, որ կա ձվի գնի անկում։ Աշխատանքներ տարվում են, սա մեր հանձնաժողովի հիմնական գործառույթը չէ, մենք չենք կարող զանգել տնտեսվարողներին և ասել, որ գին իջեցրեք, մենք գների կարգավորմամբ չենք զբաղվում, բայց հաշվի առնելով սոցիալական սպառման առարկա լինելը և Զատիկը՝գործողություններ ենք իրականացրել, որ հանրությունը շատ չտուժի»,-ասաց նա:

Ընդամենը 3 օր առաջ ՏՄՊՊՀ նախագահը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ներքին քննարկումների արդյունքում եկել են պայմանավորվածության, որ ձվի գինը Զատիկից առաջ կիջնի:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica