close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կան ազգային արժույթի արժեզրկմանը տանող հստակ գործոններ

Տնտեսական

1 Ապրիլի 2021, 11:37
 Կան ազգային արժույթի արժեզրկմանը տանող հստակ գործոններ

«Մեդիալաբի» հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը

– Պարո՛ն Ավետիսյան, Հայաստանում դոլարի փոխարժեքը հատեց 530 դրամի սահմանը։ Տևական ժամանակ է՝ դոլարի արժևորումը շարունակվում է, և կարծես արժեզրկման վերաբերյալ կանխատեսումներ չկան։ Ի՞նչ է կատարվում։

– Ցավոք, իմ կանխատեսումները ազգային արւժույթի վերաբերյալ, որոնք դեռևս նախորդ տարվա վերջից ներկայացրել եմ, կյանքի են կոչվում։ Իրականում կան արժեզրկմանը տանող հստակ գործոններ, որոնք գնալով խորանում են։

Հիմնական գործոնները տնտեսական անկումն են, արտահանման կրճատումը, օտարերկրյա ներդրումների նվազումը և կապիտալի «փախուստը» երկրից։ Ինչպես նաև, գործոնների թվում են բացասական սպասումները, հոգեբանական գործոնը, որը կա մեր երկրում՝ թե՛ տնտեսվարողների, թե՛ քաղաքացիների մոտ։

Սրանով պայմանավորված էլ մարդիկ կորցնելու ռիսկից խուսափելու համար արագ ազատվում են իրենց դրամական միջոցներից և դրանք վերածում են կայուն արտարժույթների։

Այս ամենի ֆոնին նաև իր դերակատարությունն ունի քաղաքական անկայունությունը։ Այս գործոնները կան և գնալով խորանում են։ Հետևաբար, մենք հետայսու ևս, քանի դեռ այդ գործոնները կան, պետք է սպասենք ազգային արժույթի արժեզրկմանը։

Պարզ ասած՝ ազգային արժույթը մեր տնտեսության դեմքն է ու հիմնական բնութագրիչներից մեկը։ Եթե համատարած անկում, ձախողում և բացասական միտում կան տնտեսական համակարգում, անմասն չի մնում նաև ազգային արժույթը։

– Զուգահեռ՝ երկրում շարունակվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը։

– Այո՛, ազգային արժույթի արժեզրկումը բերում է նաև գնաճի, ինչի ականատեսն ենք։ Եթե նախորդ տարի մենք ունեինք սպառողական գների ընդհանուր աճ 4.5 տոկոսով, այդ թվում՝ մոտ 6.7 տոկոսով սննդամթերքի գնաճ, ապա այս տարվա հունվար-փետրվարին սպառողական գների աճն արդեն հատեց 5 տոկոսի շեմը։

Եվ արդեն սննդամթերքի մոտ 8-9 տոկոս գնաճ ունենք հունվար-փետրվար ամիսներին։ Իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն գնաճը 20 տոկոսի շեմը հատել է արդեն։ Այսինքն՝ խոսքը ձեթի, կարագի, կաթնամթերքի, ձվի, հացամթերքի, մակարոնեղենի մասին է։

Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, որոնք մարդիկ ևս ամեն օր սպառում են, օրինակ՝ բենզինը, դիզվառելիքը, սեղմված գազը, այստեղ ևս նկատելի է գնաճ։

Բենզինի գները միայն մարտ ամսին 10 տոկոսով, դրանից առաջ՝ ևս 10-15 տոկոսով աճել են։ Նախորդ տարվա հուլիսից սկսած բենզինի գներն աճում են, և 270 դրամից արդեն բենզինի 1 լիտրը դարձել է 430 դրամ։ Սա էական աճ է։ Մոտ 1 կգ սեղմված գազը 250-260 դրամից դարձել է մոտ 340-350 դրամ։

Եվ սա ուղիղ ազդում է մարդկանց կենսամակարդակի վրա։ Իրականում հունվարին կրճատվել է նաև միջին աշխատավարձը՝ մոտ 4 տոկոսով։ Ավելի քան 10 տոկոսով կրճատվել է մանրածախ առևտրի ծավալը, շարունակում է կրճատվել արտահանումը, նաև ծառայությունների ծավալը։

Սրանք բոլորը մտահոգիչ են, որովհետև առևտուրն ու ծառայությունների ոլորտները աշխատատար ոլորտներ են։ Եվ այստեղ կրճատումը ոչ միայն տնտեսական կորուստ է, այլ նաև կոնկրետ սոցիալական հետևանք, որովհետև մարդիկ կորցնում են իրենց աշխատատեղերը։

– Էկոնոմիկայի նախարարն օրերս դարձյալ հայտարարեց, թե այս տարի երկնիշ տնտեսական աճ է սպասվում։ Տեսնելով այս միտումները՝ հնարավո՞ր է դա ապահովել։

– Դա կարելի է բնութագրել որպես մերկապարանոց հայտարարություն՝ նեղ քաղաքական և իրենց խմբակի անձնական շահից դրդված։

– Վերջին շրջանում ձվի շուկայում էական գնաճ է արձանագրվել, նաև ապրանքի դեֆիցիտ կա։ Արդյոք այս իրավիճակը օբյեկտիվ հանգամանքներո՞վ է պայմանավորված, թե ՞ արհեստական միտումներ կան։

– Կան որոշակի գործոններ, որոնք կապ ունեն դրա հետ։ Ես արդեն նշեցի ազգային արժույթի արժեզրկումը։ Կերը մենք հիմնականում ներկրում ենք, և ներկվող բաղադրիչը թանկացել է։ Բայց այդ չափի գնաճի գործոն չկա։ Եվ այստեղ իր «սև» գործն է անում շուկայի բարձր մենաշնորհային աստիճանը։ Դրա զուգահեռ պատկան մարմինների, օրինակ՝ ՏՄՊՊՀ-ի կողմից, կարելի է ասել՝ գրեթե անգործություն է այս ուղղությամբ։

Ի վերջո, նաև կարևոր է այստեղ փաստել, որ տնտեսությունն այնքան են հյուծել, որ փոքր շուկայական տատանումները բերում են այսպիսի թռիչքաձև բացասական հետևանքների։ Եվ, օրինակ՝ առաջին անհրաժեշտության սպառման սննդամթերք հանդիսացող ձվի գինը միայն փետրվարին նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով աճել է։ 26-27 տոկոսով աճել էր հունվարին, դրանից առաջ ևս երկնիշ աճ կար։

Այստեղ ակնհայտ է երկու հիմնական գործոն՝ բարձր մենաշնորհայնություն ունեցող շուկան, երկրորդ՝ դա տնտեսության այսօրվա ընդհանուր վիճակն է՝ տնտեսական անկմամբ ու տնտեսական համակարգի բարձր անորոշություններով պայմանավորված։ Եվ դրանք, այո՛, արտահայտվում են տարբեր ապրանքային շուկաներում։ Բնականաբար, որոշ բիզնեսմեններ փորձում են պղտոր ջրում որսալ իրենց ձուկը և հետապնդել գերշահույթներ։

Բայց ցանկացած երկրում ու ցանկացած իրավիճակում բիզնեսմենի խնդիրն իր շահույթը մաքսիմումի հասցնելն է։ Իսկ պետության խնդիրն էլ շուկան հավասարակշռելն է և մենաշնորհային դիրքի չարաշահման դեմն առնելու գործիքակազմ կիրառելը։ Չկա ընդհանրապես տրամաբանություն, թե ինչո՛ւ են ձեռքերը ծալած նստած։

Իհարկե, նաև իրավունք ունենք մտածելու, որ միայն անգործություն ու անգիտություն չէ, այլ նաև կա թաքնված որոշակի շահագրգռվածություն։ Ի վերջո, այսպիսի գնային պայմաններում վաճառքի դեպքում պետք է հասկանանք, որ միլիարդավոր դրամների գերշահույթ է ապահովում այս ոլորտը։

Ռոզա Հովհաննիսյան

Կուտակումներ Փարաքարում
20 Հունիսի 2021, 10:37 Կուտակումներ Փարաքարում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica