close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին. Կապառոս

Սպորտ

31 Մարտի 2021, 23:55
 Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին. Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ռումինիայի դեմ տոնած հաղթանակը համարում է ամբողջ երկրինը:

«Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին: Բայց մենք գիտեինք, որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, որ խումբը բավականին դժվար է: Մրցում ենք հավաքականների հետ, որոնք հարուստ ֆուտբոլային պատմություն ունեն: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ապացուցեցին, որ զգում ենք ինչ ասել է ընտրանու մարզաշապիկը կրելը: Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին, երկրպօագուներին և ֆուտբոլիստերին»,- հետխաղյա մամլո ասուլիսի ընթացքում ասաց Կապառոսը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի երրորդ տուրում Հայաստանի ընտրանին ընդունեց Ռումինիային: Հայաստանին ընտրանին պատմական արդյունք գրանցեց աշխարհի առաջնության ընտրական փուլում` երրորդ անընդմեջ հաղթանակը տոնելով: Հայաստան-Ռումինիա` 3:2: Մունդիալի ընտրական փուլի 4-րդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի արդեն սեպտեմբերին` արտագնա խաղում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: Այդ խաղը նախատեսված է սեպտեմբերի 2-ին: Այնուհետ` սեպտեմբերի 5-ին Կապառոսի ընտրանին կհյուրընկալվի Գերմանիային, իսկ 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica