close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ է դրամի կուրսը բարձրանում․ փորձագետը անվանեց պատճառները եւ նշեց խնդրի լուծման ուղիները

Տնտեսական

31 Մարտի 2021, 21:40
 Ինչո՞ւ է դրամի կուրսը բարձրանում․ փորձագետը անվանեց պատճառները եւ նշեց խնդրի լուծման ուղիները

Դրամի արժեզրկման վրա ազդող գործոնները պահպանվում են: Բացասական միտումներն ավելի ակնհայտ են, քան դրականները: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Փորձագետը նշեց, որ ազգային արժույթը պետության տնտեսական դեմքն է, եւ եթե գրանցվում են ձախողումներ, տնտեսական անկում, կապիտալի արտահոսք, անկայուն քաղաքական իրավիճակ, ապա արհեստական միջամտությամբ խնդիրը կարելի է լուծել թեեւս միայն կարճաժամկետ հեռանկարում, բայց ոչ երկարաժամկետ: Այս դեպքում անհրաժեշտ է կայուն տնտեսական աճ ապահովել, իսկ քանի դեռ դա չկա, կարելի է ակնկալել, որ դրամի վրա ճնշման գործոնները կպահպանվեն:

«Ներկայիս իշխանությունների օրոք կայուն տնտեսական աճը բացառվում է, նրանք ընդունակ չեն դրան եւ նման նպատակ չեն էլ հետապնդում: Նրանք միայն ձգտում են հնարավորինս երկարացնել իրենց իշխանությունը: Դա տեսնում են նաեւ մեր միջազգային գործընկերները»,- հավելեց նա:

Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ լուծումը պետք է փնտրել քաղաքական հարթության մեջ` իշխանափոխության եւ նոր որակի կառավարության ձեւավորման տեսքով, որից հետո արդեն կարելի է մտածել ճգնաժամը հաղթահարելու ծրագրային բաղադրիչի եւ մեխանիզմների մասին:

«Առաջնահերթությունը պետք է լինի ներդրումային միջավայրի արմատական փոփոխությունը, այդ թվում` ներքին ներդրումների տեսանկյունից (Հայաստանը դեռ այդպիսի ներուժ ունի): Ամեն դեպքում, նախ պետք է դադարեցնել անկումը, ապա մտածել աճի մասին: Բայց այսպիսի տեմպերով մինչեւ տարեվերջ Հայաստանում լավագույն դեպքում կլինի տնտեսական անկման երկնիշ ցուցանիշ»,- ընդգծեց տնտեսագետը:

Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի սկզբից հայկական դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ աճել է ավելի քան 10%-ով:

Կուտակումներ Փարաքարում
20 Հունիսի 2021, 10:37 Կուտակումներ Փարաքարում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica