close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտարարվել է կենսական նշանակության ճանապարհների վթարավտանգ հատվածների բարելավման նախագծային աշխատանքների մրցույթ

Տնտեսական

29 Մարտի 2021, 18:12
 Հայտարարվել է կենսական նշանակության ճանապարհների վթարավտանգ հատվածների բարելավման նախագծային աշխատանքների մրցույթ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է մրցույթ՝ վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքների համար նախագծի ու բնապահպանական եւ սոցիալական կառավարման պլանների պատրաստման‚ ինչպես նաեւ նախագծի հեղինակային հսկողության համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

Նախագծային կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու մրցույթին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 23-ը՝ ժամը 18:00։ Մրցույթի եւ տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ մանրամասներ կարող եք գտնել հետեւյալ հղմամբ։

Մրցույթը հիմնականում ուղղված է ներքին շուկայում գործող կազմակերպություններին. մասնակցել կարող են նաեւ տեղական նախագծային ընկերությունները‚ ինչը կխթանի այս ոլորտում գործող կազմակերպությունների աշխատանքը‚ նրանց ներգրավումը միջազգային ծրագրերում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica