close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ տանը ձեր տղամարդկանց կատվի պես խնամում էիք, իրենք առյուծի պես կռվում էին Արցախում. ՀՅԴ անդամ

Հասարակություն

18 Մարտի 2021, 09:51
 Երբ տանը ձեր տղամարդկանց կատվի պես խնամում էիք, իրենք առյուծի պես կռվում էին Արցախում. ՀՅԴ անդամ

ՀՅԴ անդամ Արգինե Գևորգյանն արձագանքել է երեկ Բաղրամյան պողոտայում (Հայրենիքի փրկության շարժման նստացույցի վայրում) կայացած ազգային - ազատագրական, հայրենաշունչ երգերի երեկոյի մասնակիցներին սոցցանցերում վիրավորանքներ հնչեցրած շրջանակներին:

Այդ առիթով սոցցանցի իր էջում նա նշել է.

«Որոշել էի երբեք չխոսել այս մասին, բայց էմոցիաս ինձնից ուժեղ գտնվեց:
 
Ինձ վերաբերող ցանկացած վիրավորանք ես կպատասխանեմ շատ ավելի հեռվից, բայց երբ հարցը վերաբերում է ընկերներիս, եղբայրներիս, կուսակցական ընկերներիս…հեռվից պատասխանել չի ստացվում:
 
Բաղրամյան փողոցում այսօր Հեղափոխականազգային երգերի երեկո էր: Երգում էին հայրենասիրական երգեր,որոնց ռիթմով մեծածել ենք մենք:
Մեր համար այդ երգերը երբեք ուրախության երգ չեն եղել,եղել են ցավի,կորստի,ուժեղանալու և հույսով լցվելու երգեր:Մեզնից շատերը էդ երգերը երգելիս հատկապես՝ Ղարաբաղ ԻՄ-ը արցունքները խեղդում է կոկորդում կամ սահեցնում այտերի վրայով, կամ գրպանում սեղմում է բռունցքը…
 
Այնպես ստացվեց,որ ես այսօր Բաղրամյանում չէի ու դիտում էի լայվը,կարդում էի մարդկանց մեկնաբանությունները՝ մեկը «դավաճանների ոհմակ»,մյուսը «սրանք փախած էին» էն մյուսները թե բա ու՞ր էիք…(ու՞ր էիք գրողները նկատեք ի դեպ կանայք են):
Գրողը տանի էս բա-ով սկսվող հարցերին:
 
Իրանք չեն ասի ուր էին, որովհետև իրանք անկեղծ զինվոր են, բայց ես կասեմ ուր էին: Երբ դուք ձեր տանը ձեր տղամարդկանց կատվի պես խնամում էիք, իրանք առյուծի պես կռվում էին Արցախում: Իրանք բարձրունք էին գրավում նույն ժամանակահատվածում,երբ դուք մտածում էիք որ նկուղում փախցնեիք ձեր կատուներին,բայց իրանցից ոչ մեկ թույլ չտվեց ձեր կատուներին հարցնել, թե ու՞ր էին իրանք,որովետև գիտեն,որ կատվի տեղը կռվի դաշտը չի…
 
Ձեր «ու՞ր էիք երբ զոհվում էին տղաները» հարցի պատասխանն էլ կա, մինչև դուք ձեր ձեռքերը տնկած վերջերս պարում էիք ռեստորաններում ու մի հատ զինվորին նվիրված կենացով ձեզ համարում էիք մաքրված…իրանք իրանց զոհված ընկերների դիերն էին իջացնում…իսկ դու գիտեք էտ ի՞նչա…չէ հաստատ չէ:
 
Ձեզնից յուրաքանչյուրը պատժվելու ա Դաշնակցական տեսակին վիրավորելու համար: Աղոթեք,որ դավաճան նիկոլը երկար մնա,որովետև եկող իշխանությունը լինելու ա ազգայինը ու ձեզ քշելու ա էս երկրից, դեպի հարազատ միջավայր…
 
Հ.Գ Շատ դահիճներ են ընկել բազկիդ հարվածից,
Չես վհատվել անգամ կրծքիդ խոր վերքից:
Հոլովակը Սեպտեմբեր 27, ճանապարհում էինք մերոնց դեպի Արցախ»:
 

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում՝ Հայրենիքի փրկության նստացույցի վայրում, կայացել է ազգային-ազատագրական, հայրենաշունչ երգերի երեկո։ Երեկոյին կենդանի կատարմամբ հանդես են եկել ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարողներ Սամվել Երանյանը և Ներսիկ Իսպիրյանը։

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica