close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի հայրենավաճառի հայտարարության հետքերով

Քաղաքական

16 Մարտի 2021, 20:25
 Մի հայրենավաճառի հայտարարության հետքերով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ԱԺ-ում հանդես է եկել աննախադեպ հայտարարությամբ, ըստ որի՝ «…Սյունիքում թիկունքային աշխատանքները բավականին լավ էին կազմակերպվել: Այդ աշխատանքների մի մասին նաեւ ես եմ մասնակցել: Սակայն դա չի նշանակում, որ երկիրն այնպիսի վիճակում է գտնվել, որ համայնքապետերը պետք է ջոկատներ կազմեին ու գնային, պայքարեին թշնամու դեմ: Նման բան չի եղել: Որեւէ համայնքապետ իր ջոկատով չի պայքարել թշնամու դեմ ու դրա անհրաժեշտությունը չկար: Դուք որեւէ համայնքապետի տեսե՞լ եք, որ ադրբեջանցու դեմ պայքարի»:

Անկեղծ ասած՝ մտածում էինք, որ սույն պարոնը կհերքի այն կամ առնվազն կհայտարարի, որ իր ասածները սխալ են մեկնաբանվել, որ Սյունիքից հնչեցված սուր արձագանքները տարընթերցման հետևանք են և այլն, և այլն: Պատգամավորի՝ անցած մեկ օրվա լռությունից ենթադրելի է, որ նա ուղիղ ասել է այն, ինչ ասել է:

Քաջարանցի և ՀՅԴ «Արամ Մանուկյան» վաշտի ազատամարտիկները

Հայտարարությունը փաստում է՝ սյունեցի համարվող սույն պատգամավորը, որը նաև հայրենավաճառ խմբակի անդամ է և պաշտպանում է Նիկոլի պետականակործան ընթացքը, փորձում է ցինիկաբար և ամենևին ոչ պատահականորեն նսեմացնել Սյունիքի քաղաքապետերի ու համայնքապետերի՝ ջոկատներ գլխավորելու և պատերազմին մասնակցելու իրողությունը:

 

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտի հրամանատար Արայիկ Հովհաննիսյանը (Չեչենը) և Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը դիտարկում են Կովսական (Զանգելան) քաղաքը  

ՀՀ ԱԺ պատգամավորի աթոռը մաշող սույն սուբյեկտը, վստահաբար, լավ գիտի, թե Սյունիքի որ համայնքապետն ինչպիսի մասնակցություն է ունեցել այս պատերազմին: Այս զազրախոսը չէր կարող տեղյակ չլինել Քաջարանի, Կապանի, Գորիսի և Սիսիանի քաղաքապետերի, ինչպես նաև Սյունիքի բազմաթիվ այլ համայնքապետերի կազմած ջոկատների և պատերազմին ունեցած մասնակցության մասին: Նույն կերպ տեղյակ չէր կարող չլինել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի՝ Ջրականում (Ջաբրայիլում) ունեցած բեկորային վիրավորումից և այլն:

 

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտի հրամանատար Արայիկ Հովհաննիսյանը (Չեչենը) և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը

Թե ինչո՞ւ է նսեմացվում սյունեցիների գործը, ինչո՞ւ պատերազմից անմիջապես հետո իրավական խնդիրներ ունեցան այդ նույն համայնքապետերից շատերը, և, առհասարակ, ինչո՞ւ է Սյունիքն իր համայնքապետերի հետ այսօր թիրախ, կարծում ենք, պարզորոշ է: Պատերազմի իմիտացիա ստեղծելու միջոցով Արցախի շուրջ 80%-ն Էրդողանին վաճառած Նիկոլի իշխանությունը չէր կարող երաշխիքներ չխոստանալ թուրք-ադրբեջանական տանդեմին առ այն, որ հայկական կողմը երկարաժամկետ կտրվածքով հրաժարվում է վաճառված դիրքերից և շրջաններից: Իսկ այդ երաշխիքների մեջ առանցքային տեղ ու դեր ունի պատերազմի բովով անցած, Արցախի մեծագույն հատվածի կորստյան և Սյունիքի անվտանգության խաթարման հետ անհաշտ, ամեն վայրկյան պոռթկալու պատրաստ ազատամարտիկ-գործիչների թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկական իմաստով (ազատազրկում, բռնաճնշումներ և այլն) չեզոքացման գործընթացը:

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ զինակից ընկերների հետ (մարտնչել են Ջրականի (Ջաբրայիլի) հատվածում)

Չմոռանանք՝ Սյունիքն այն եզակի մարզերից էր, որն առաջինն արձագանքեց Նիկոլի հայրենադավ ծրագրերին ու մերժեց նրա մուտքը մարզ:

Արցախի հարավում վիրավորում ստացած Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն իր զինակցի հետ (մարտնչել և վիրավորվել է Ջրականում (Ջաբրայիլ))

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը՝ կամավորականների հետ (մարտնչել են Ջրական (Ջաբրայիլի)-Հադրութի մատույցներում)

Արմեն Խաչատրյան կոչված սույն ողորմելին, որը հայրենի մարզում արդեն ձեռք է բերել մերժվածի կարգավիճակ (արժանապատվություն ունեցող ցանկացած մեկի համար դա բարոյական վախճան է), այն աստիճան է տուրք տալիս նիկոլական հայատյաց մոլուցքին, այնքան է կորցրել արժանապատվությունն ու իրականության հետ կապի զգացողությունը, «դասական» պետավտոտեսուչին բնորոշ իր վարքագծով այնքան է «յուղվել» Նիկոլի «պոչամբարին», որ պատրաստ է անգամ վաճառել սեփական հայրենակիցների թափած արյունը:

 

Վահե Սարգսյան

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica