close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը եւ նրա հրացանակիրները․ ինչպես դառնալ չստացված բռնապետ

Քաղաքական

13 Մարտի 2021, 13:55
 Փաշինյանը եւ նրա հրացանակիրները․ ինչպես դառնալ չստացված բռնապետ

Ընդհանրապես ոչինչ չլինելով՝ կարելի է հենվել թիկնակին ու հանգստանալ…

Ռոբերտ Փեն Ուորեն

Նախկինում միջին դասը հեղափոխություն էր անում հավասարության դրոշի ներքո, իսկ հետո՝ հնի կործանումից հետո, հաստատում նոր բռնապետություն: Սա պատմության մեջ արձանագրված հայտնի աքսիոմ է։

Այնպես ստացվեց, որ քրեաօլիգարխիկ տարրերի, բռնության դեմ պայքարող թավշյա, «ժողովրդավար» իշխանության «պարագլուխն» ինքը դարձավ բռնություն քարոզող, այլ կերպ ասած՝ մեր օրերի չստացված բռնապետ։

Զենքը նախատեսված է որոշակի թիրախի հետ անմիջական շփման ժամանակ այն խոցելու համար, չունի արտադրական, կենցաղային, տնտեսական կամ այլ նշանակություն։ Հետեւաբար՝ ո՞ւմ էր ցանկանում խոցել կամ վնասազերծել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում, Հայ Առաքելական եկեղեցում։

«Թավշյա» վարչապետի անվտանգությունն ապահովող զինված խումբը նրան ուղեկցում է ամենուր՝ օդում, ջրում եւ ցամաքում: Պարոն Փաշինյանն ահ ու սարսափի մեջ է: Գիտակից հանրության համար մինչ օրս առեղծված է՝ ժողովրդի սերը վայելող, լեգիտիմ վարչապետն առաջին դասարան է մտնում՝ սաների հետ շփվելու՝ զինված մարդկանցով շրջապատված։

Դեպքից րոպեներ անց ՀՀ կառավարության պաշտոնական էջում վարչապետի գլխին տեղացին վիրավորական, ստորացուցիչ մեկնաբանություններ։ «Որպես մանկավարժ՝ ես ուղղակի կլքեի դասարանը։ Այս երեւույթը որեւէ մանկավարժի կողքին կանգնելու բարոյական իրավունք չունի։ Մենք հայրենասիրություն ենք սերմանում, սա մեր ուսուցանած արժեքներն է հանձնում»,- գրել էր ֆեյսբուքյան օգտատեր Էլինա Կարապետյանը։

Վրդովված մեկ այլ օգտատեր՝ Մարիետտա Թարզյանն էլ, դիմելով վարչապետին, գրել էր․ «Դու ի՞նչ բարոյական իրավունք ունես մատաղ սերնդին հանդիպելու․․․Պարտությա՞ն, երկրի կորստի՞, թե՞ խաբված ժողովրդի կոտրված «դուխի» մասին պիտի խոսես․․․»։

Հարգելի՛ մարդիկ, ինչպես ասում են՝ «առաջնորդն ինքն է, բակլան խաշած է ցանում», ինչ կուզի, ինչպես կուզի՝ այդպես էլ կանի։

Հիշո՞ւմ եք հայտնի միջադեպը՝ Սիսիանի եկեղեցու հոգեւոր հովվի եւ Փաշինյանի միջեւ։ Որեւէ մեկի աչքից չվրիպեց՝ քրիստոնյա երկրի վարչապետը Հայ Առաքելական եկեղեցի էր մտել զինված անձանց ուղեկցությամբ։ Եկեղեցին Աստծո տունն է։ Ումի՞ց եք պաշտպանվում, վարչապե՛տ, Աստծո՞ւց։

Հայաստանի Հանրապետության պետականության, քաղաքացու, վարչապետի անվտանգության թիվ մեկ երաշխավորը հայկական բանակն է։ ՀՀ ԶՈւ ԳՇ գեներալիտետի հետ խորհրդակցության սենյակ եք մտել զինված շքախմբով։ Թերեւս Ձեզ համար զարմանալի էր տեսնել, որ ավելի վաղ Ձեր հրաժարականը պահանջող բարձրագույն սպայակազմն այդքան բարեկիրթ ձևով ընդունեց: Վարչապետին թվում է, թե բոլորն անպարկեշտ են։ Զինվորականությունից հեռու մարդն անգամ գիտի՝ ԳՇ-ում տեղի ունեցած՝ երկրի ղեկավարի ընդունելությունը պահանջված է զինվորական կանոնադրությամբ՝ անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանն է, թե՝ փողոցից եկած պատահական ինչ-որ մեկը։

Ինքներդ Ձեզ հարցրեք՝ իբրեւ Հայաստանի ղեկավար, իսկ ավելի կոնկրետ՝ որպես անհատականություն, ինքնադրսեւորվելու ի՞նչ տարբերակ ունեք։ Դուք ի՞նչ կապ ունեք Հայաստանի հետ, Դուք ՀՀ քաղաքացի՞ եք, մեր ժողովրդի եւ պետության հետ Դուք ի՞նչ առնչություն ունեք, եթե վախենում եք Հայոց բանակից, եկեղեցուց, դպրոցից․․․

Լիանա Սարգսյան


Ահա թե ով է մեռել
17 Հոկտեմբերի 2021, 11:13 Ահա թե ով է մեռել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica