close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտի 8-ին, ժամը 16:00-ին, սիրելի կանանց հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի ԵՌԱԲԼՈՒՐ. Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունը

Հասարակություն

7 Մարտի 2021, 15:40
 Մարտի 8-ին, ժամը 16:00-ին, սիրելի կանանց հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի ԵՌԱԲԼՈՒՐ. Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունը
Ցավի եւ պայքարի մարտի 8
 
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,
 
Վաղը մարտի 8-ն է՝ Կանանց իրավունքների ու ազատության միջազգային օրը: Օր, որ լիցքավորում էր Ձեր արժանապատվությունը, հաստատում երջանիկ լինելու Ձեր առաքելությունը և ամրագրում, որ կայուն են այն հասարակությունները, որտեղ արժևորված ու երջանիկ է կինը:
 
Ավաղ, մեր ցավալի պարտությունն ու մեր պետականության կազմաքանդումը նաև շատերիդ անձնական ցավն ու ողբերգությունն է:
 
Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին։ Մեր ուխտի ճանապարհն անցնում է Եռաբլուրով: Եռաբլուրը մեր խոստումների ու ապագա Հայաստանի անկյունաքարն է:
 
Սիրելի՛ կանայք,
 
Վաղը՝ մարտի 8-ին, ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի ԵՌԱԲԼՈՒՐ՝ մեր սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր Հերոսների Հայրենիքն ու արժանի լինել նրանց հիշատակին։
 
Հայրենիքի փրկության շարժում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica