close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս հայրենիքը միայն մերը չէ, ձերն էլ է. Վազգեն Մանուկյան

Քաղաքական

6 Մարտի 2021, 18:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս հայրենիքը միայն մերը չէ, ձերն էլ է. Վազգեն Մանուկյան

Այս հայրենիքը միայն մերը չէ, ձերն էլ է' ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ։

Նա ընդգծեց, որ մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի զգալի մասը, ջարդվել է մեր բանակը, կորցրել ենք հազարավոր երիտասարդներ, Ալիևը արհամարհանքով խոսում է մեր մասին՝ արհամարհված ժողովուրդ ենք, եւ մենք համբերատար տանում ենք մեր պայքարը։ Նա նշեց, որ կան շատ մարդիկ, որոնք պահանջում են Նիկոլի հրաժարականը և հարթակում չեն։ “Ես կոչ եմ անում, այս հայրենիքը միայն մերը չի, ձերն էլ է։

Ուզում եք միանալ' միացեք, ուզում եք համագործակցել' համագործակցեք։ Չեք ուզում համագործակցել, ստեղծեք ձեր կազմակերպությունները, ճնքնուրույն որոշումներ ընդունեք։ Ինչքան ցանցային լինի, ինչքան անկանխագուշակելի լինի, այնքան ավելի շուտ կհասնենք մեր նպատակին”,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նկատեց, որ եթե ժողովրդին սպանում են, ժողովուրդը չպիտի ենթարկվի, այլ պետք է ապատամբի, պայքարի, պաշտպանի իրեն։

Մանրամասն' տեսանյութում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica