Քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության միակ երաշխավոր ԶՈւ-ն. պահեստազորի գեներալ-մայոր
Հասարակություն

Այսօր ձեռնոց է նետված Զինված ուժերին, որը հետպատերազմյան շրջանում կատարում է իր խնդիրները Նոյեմբերյանից մինչև Ագարակ: Այս մասին զինվորականների և քաղաքացիների՝ հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ակցիայի ընթացքում հայտարարեց պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:
«Մենք այստեղ ենք, որ հնարավորություն տանք ԶՈւ ստորաբաժանումներին իրենց խնդիրները կատարել ՀՀ սահմանամերձ գոտիներում և դիրքային ծառայությունում: Մենք այստեղ ենք, քանի որ այսօր գտնվում ենք բարդ ու ծանր իրավիճակում»,-նշեց նա:
«Մենք մեր գործողություններով ապացուցելու ենք, որ այսուհետև ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում, եթե անհրաժեշտ լինի, նաև առաջնագծում, մասնակցություն կունենանք ԶՈւ այն գործընթացին, որը կապված է մեր պետության, ժողովրդի պահպանության հարցի հետ»,-ասաց նա:
Վերջինս նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կոչ հղեց՝ Գասպարյանի ազատման առաջարկի սահմանադրականության հարցով դիմել ՍԴ: