close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցանկացած կառույց, որը փորձի կայացնել հակապետական որոշումներ ենթարկվելու է քաղաքացիների ճնշմանը․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

5 Մարտի 2021, 23:13
 Ցանկացած կառույց, որը փորձի կայացնել հակապետական որոշումներ ենթարկվելու է քաղաքացիների ճնշմանը․ Իշխան Սաղաթելյան

Հայրենքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է շարժման առաջիկա անելիքները, երկրում ստեղծված իրավիճակը։

«Ցանկացած կառույց, որը փորձի կայացնել հակապետական որոշումներ ենթարկվելու է քաղաքացիների ճնշմանը։ Նա կոչ է արել շաբաթ օրը՝ ժամը 15։00-ին հավաքվել Բաղրամյան պողոտայում»,-նշել է Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը դիմեց նաև երիտասարդներին՝ կոչ անելով միանալ պայքարին։

«Դուք 2018-ին դուրս եկաք փողոց, կատարեցիք իշխանափոխություն՝ նպատակ ունենալով ունենալ ավելի լավ, ավելի հզոր ու պաշտպանված Հայաստան, որտեղ դուք կապրեիք արժանապատիվ, որտեղ կունենայիք լավ կրթություն, արժանապատիվ աշխատանք։ Դուք չէիք պայքարում, որ մի խումբ մարդկանց բերեիք իշխանություն, որպեսզի նրանք ստանան պարգևավճար և ձեր հարազատներին տանեին պատերազմի, կոտորածի, ձեր հայրենիքի մի մասը զիջեին թուրքերին։ Դուք խաբվել եք, խաբվել ենք բոլորս, բոլոր նրանք, ովքեր հավատացել են սրանց, դուք մեղավոր չեք, Նիկոլը խաբել է բոլորին, բայց հիմա այդ սխալն ուղղելու ժամանական է, ժամանակն է, որ գաք այս հրապարակ և ուղղեք այն սխալը, որ տեղի է ունեցել»,-ասել է նա։

Մնարամասները՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica