close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաջորդ տարի Շուշիում` փառավոր արձանիդ առաջ ծնկած, Սպարապե’տ. azg.am

Քաղաքական

5 Մարտի 2021, 22:51
 Հաջորդ տարի Շուշիում` փառավոր արձանիդ առաջ ծնկած, Սպարապե’տ. azg.am

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, մարդու, ով իր քրտինք-արյունը նվիրաբերեց հայրենիքին` որպես մեր նորագույն պատմության փառավոր էջերից մի քանիսի ներկանյութ:

Նաև Վազգեն Սարգսյան նվիրյալի համառության շնորհիվ է հառնել Հայաստանի Հանրապետությունը, և վստահ եմ` ապագան պիտի լինի նրա նախանշածով «…Անկախությունը բացարձակ արժեք է: …21-րդ դարը հայերինն է լինելու»:

Չգիտեմ` ունե՞նք ավելի կայացած ինստիտուտ, քան հայկական բանակն է, թե ոչ, երևի ոչ, բանակը մեր ամենակայացած ինստիտուտն է. Վազգենը նաև այդ բանակի առանցքային հիմնադիրներից մեկն է:

Եվ այսօր, երբ բանակից ճողոպրած ազգային ու բարոյական դասալիքները բանակը պարտության են տարել ու բարոյալքման հասցրել այն, դժվար է Վազգենին ասել` ծնունդդ շնորհավոր:

Ես դժվարանում եմ շնորհավորել նրան, երբ մեր նորագույն պատմության պարծանք քաղաքում Շուշիում, 90-ականներին Վազգենի առաջ փախչող թուրքերի լամուկները Շուշիում պղծեցին ու ջարդուփշուր արեցին նրա նշանավոր արձանը: Դժվար է նրա պես մարդուն շնորհավորել, հատկապես երբ լավ գիտես, որ նոյեմբերի 9-ից հետո նրա հոգին հանգիստ չունի: Ես ամաչում եմ նրանից, բայց... Բայց...այնուամենայնիվ, շնորհավորում եմ նրան, շնորհավորանքս համարելով մի պարզ խոստում, որը հետևյալն է` հաջորդ տարի Շուշիում՝ փառավոր արձանիդ առաջ ծնկած, Սպարապե’տ:

Գևորգ Գյուլումյան

Աղբյուրը՝ Azg.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica