close
Եղանակը Երևանում
15 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի․ ՄԻՊ-ը նոր հայեցակարգ է հրապարակում

Քաղաքական

5 Մարտի 2021, 13:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի․ ՄԻՊ-ը նոր հայեցակարգ է հրապարակում

Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մամուլի ասուլիսում, որտեղ ներկայացնում է նոր հայեցակարգ՝ ՀՀ մարզերում սահմանների վերաբերյալ։

«Մարդու իրավունքների պաշպանի իրավասության սահմաններում կատարված համակողմանի ուսումնասիրությունները և ապացույցները վկայում են հենց այս մասին։ Այս հայեցակարգը հիմնված է միջազգային կանոնների վրա, որն այսօր ես կհիմնավորեմ»,-արձանագրեց նա։

Մարդու իրավուքների պաշտպանը ներկայացրեց կոնկրետ ապացույցներ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնց հիման վրա կատարվել են հետևությունները։

Նա նշեց, որ Ադրբեջանում բարձր մակարդակ ունի հայատյացությունը և թշնամանքի կազմակերպված քարոզի աստիճանը, որն ունի նաև ինստիտուցիոնալ նշանակություն։ Ասուլիսի ընթացքում ցուցադրվեցին ատելություն պարունակող կամ հայատյացությունը խրախուսող տեսանյութեր, հայտարարություններ, որոնք արել է Ադրբեջանի նախագահը։

Տեսանյութերից մեկում Գենադի Պետրոսյանի գլխատումն էր ադրբեջանցի զինծառայողների կողմից, որտեղ վիրավորանքը, ծաղրանքը և խրախճանքը մարդուն գլխատելու համար սարսափելի մեծ է։

Մեկ այլ տեսանյութում ադրբեջանցի սպան կտրում էր հայի ականջը, անարգում մարմինը և հայտարարում, որ իր ընկերոջը խոստացել է հայի ականջներ և պետք է տանի, որ իրեն փառավորված զգա։

Հայ գերուն՝ քաղաքացիական անձին, ծեծելու տեսանյութում ադրբեջանցիները հայտարարում են՝ «շակալնե՛ր, դուք մարդ չեք, մարդը մենք ենք, ոչ թե դուք, մենք ձեզ վերացնելու ենք»։ Երբ հայ գերին ասում է՝ մենք ուզում ենք խաղաղ ապրել, պատասխանում են՝ մենք կսպանենք քեզ։

Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից այս բոլոր տեսարաններում հատկանշական է այն, որ ադրբեջանցիները կիրառում են իրենց գերագույն-գլխավոր հրամանատարի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բառամթերքը, և դրանք ուղիղ կապի մեջ են՝ նույնությամբ։

Իսկ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ՄԻՊ աշխատակազմը արձանագրել է և ներառել զեկույց։ Այդ հայտարարությունների օրինակներ են․ «Հայաստանն արժեք չունեցող երկիր է, դա իրականում գաղութ է՝ արտասահմանից ղեկավարվող տարածք», «Ադրբեջանի հինավուրց հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է», «Մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին (նկատի ունի հայերին), նրանք ո՛չ խիղճ ունեն, ո՛չ բարոյականություն, նրանք նույնիսկ ուղեղ չունեն», «30 տարի այն (նկատի ունեն Արցախը և Ֆիզուլին՝ Վանարդան) եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում, Ֆիզուլիի մնացորդները հայկական ֆաշիզմի ցուցադրությունն են և վկայում են հայկական ֆաշիզմի մասին», «Հայաստանը նույնիսկ գաղութ չէ, նույնիսկ ծառա լինելու արժանի չէ, մեր պատմական հողերն են՝ Երևանի խանությունը, Զանգեզուրը, Գոյչան (Սևանը), սա պետք է իմանա և՛ երիտասարդ սերունդը, և՛ աշխարհը, Երևանը մեր պատմական հողն է և մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր՝ դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է»։

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարեց՝ ադրբեջանական զինվորները հայերին վռնդում են շների պես, և սա ամբողջ աշխարհում դարձավ ադրբեջանցիներին ոգեկոչող կարգախոսներից մեկը։

Ադրբեջանցի զինվորականները ևս հայերին խոշտանգելիս հայտարարում էին, որ եկել են հայերի ցեղը, տեսակը վերացնելու։

«Այս՝ բարձր մակարդակով գեներացվող ատելության հիման վրա մենք բացահայտել ենք նաև սոցիալական ցանցերի և այլ տիրույթների գրառումներ»,-հայտարարեց Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ի աշխատակազմի մյուս ապացույցները վերաբերում են կրակոցներին՝ Սյունիքի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ։ Ագարակ, Եղվարդ, Շիկահող, Սրաշեն գյուղերի ուղղությամբ այս վերջին օրերին ևս կարկոցներ են իրականացրել։

«Մենք ուսումնասիրել ենք այն զինատեսակները, որոնցով ադրբեջանական զինված ուժերը առավելապես կրակում են, դրանց մահ պատճառելու հեռավորության տարածությունը։ Մասնագիտական ուսումնասիրություն է արվել»,-վստահեցրեց Արման Թաթոյանը։

Նա հռետորական հարց ուղղեց՝ Ադրբեջանի նախագահը, որն այդպիսի բառեր է ասում, հայերին խոշտանգող ու հայկական բնակավայրերի մոտ կրակող զինվորների գերագույն-գլխավոր հրամանատարը չէ՞։

«Իրենց գերագույն-գլխավոր հրամանատարի խեսքերն են, չէ՞, որ Զագեզուր պետք է գան, Երևան պետք է գան, հայի տեսակը պետք է վերացնեն, որ Հայաստանն արժեք չունեցող երկիր է․․․ ամեն հնարավորություն բաց չի թողնվում հայի ազգային արժանապատվույունը վիրավորելու։ Ադրբեջանի նախագահը Սյունիքի անմիջական հարևանությամբ այդ կրակողների գերագույն-գլխավոր հրամանատարն է, չէ՞, և դա իրենց ռազմավարական և քաղաքական ուղղությունն է։ Հետևաբար, այս ամենը կարևոր նշանակություն ունի այն հայեցակարգի համար, որը ներկայացնում ենք»,-ասաց Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ սահմանների որոշման գործընթացի հիմքում պետք է լինեն կարևորագույն սկզբունքներ․ իրավունքի գերակայություն, ժողվորդավարություն և մարդու իրավունքներ սահմանների որոշման գործընթացի համար։

«Ընդ որում, սա ոչ թե այլընտրանքային պահանջ է, որը երկընտրանք է՝ կարո՞ղ է արվել, թե՞ չէ, սա պարտադիր պահանջ է՝ հիմքերից պետք է լինեն մարդու իրավունքները։ Մարդու իրավունքները այնպիսի հիմք է, որը, եթե չպահպանվի, ամբողջ գործընթացի իրավաչափությունը տապալվում է միանգամից։ Միջազգային սկզբունքներից է՝ պարտադիր կիրառման ենթակա, հարգանքը սահմանային բնակիչների արժանապատվության նկատմամբ ու նրանց պաշտպանված իրավունքները, սահմանային բնակչության բնականոն կյանքի ապահովումը, խաղաղությունը, հաշվետվողականությունը, տեսողականությունը, որոնք, ընդ որում, պետք է ապահովվեն հանձնաժողովային՝ մասնագիտացված աշխատանքներով, որոնք պետք է իրականացվեն նախապես։ Մասնագետներ պետք է ներգարվվեն՝ ինժեներներ, հողաշինարարներ, պատմաբաններ, տեղի բնակիչների հետ պարտադիր համագործակցություն»,-ասաց Արման Թաթոյանը։

Նրա այցերը նաև վկայել են, որ Խորհրդային Միության ժամանակահատվածում այդ սահմանագծման պրոցեսում այնպիսի մեթոդներ են կիրառվել, որոնց փաստաթղթերը պահպանված են և որոնք պետք է օգտագործվեն նաև հիմա։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica