close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ում գնահատել են Ռուսաստանի և Չինաստանի կողմից սպառնալիքի աստիճանը

Աշխարհ

5 Մարտի 2021, 16:13
 ԱՄՆ-ում գնահատել են Ռուսաստանի և Չինաստանի կողմից սպառնալիքի աստիճանը

ԱՄՆ-ը Չինաստանը դիտարկում է որպես գլխավոր սպառնալիք, իսկ Ռուսաստանը՝ ավելի քիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Չինաստանը մեր հիմնական մրցակիցն է: Չինաստանը 21-րդ դարի գլխավոր աշխարհաքաղաքական մարտահրավերն է մեզ համար»,- ասել է նա ճեպազրույցում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ըստ Փրայսի՝ «այն չունի ներուժ, հնարավորություններ՝ ներկայացնելու նույն մարտահրավերը, ինչ Չինաստանը»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի հետ հարաբերությունները համարել էր ԱՄՆ-ի համար ամենամեծ մարտահրավերը, իսկ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը`որպես պակաս կարևոր, բայց  լարվածության լուրջ գործոններ:

Իր հերթին, Չինաստանն ակնկալում է իր նկատմամբ ԱՄՆ-ի ռացիոնալ և պրագմատիկ մոտեցում, ինչպես նաև երկկողմ կապերի վերականգնմանն ուղղված քաղաքականություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica