close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թբիլիսին ցանկանում է դառնալ հարթակ Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության համար. Զալքալիանի

Տարածաշրջան

5 Մարտի 2021, 10:31
 Թբիլիսին ցանկանում է դառնալ հարթակ Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության համար. Զալքալիանի

Պաշտոնական Թբիլիսին ցանկանում է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության հարթակ՝ նպաստելով տնտեսական, գործարար, մշակութային և միջանձնային հարաբերությունների զարգացմանը: Այս մասին  Անկարայում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարները քննարկել են տարածաշրջանային համագործակցության մակարդակը՝ 3+3 ձևաչափը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան), և երկկողմ հարաբերությունները:

Ողջունելով տարածաշրջանում «երկարաժամկետ» խաղաղություն հաստատելու՝ Թուրքիայի մտադրությունը՝ Զալքալիանին առանցքային հարց է համարում երկու երկրների տարածքային ամբողջականությունը:

 «Ձևաչափին միանալը մեզ համար նշանակում է երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների պահպանում»,- ասել է Զալքալիանին՝ հավելելով, որ «Ռուսաստանն ագրեսոր պետություն է, դժվար է պատկերացնել որևէ տնտեսական համագործակցություն այս ձևաչափով»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica