close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չորս համայնքի գործող և նախկին ղեկավարներ դիմել են ՍԴ, վիճարկում են գործադիրի կողմից տեղական ինք­նակառավարմանը միջամտող օրենք­ների դրույթների սահմանադրականու­թյունը․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

5 Մարտի 2021, 09:12
 Չորս համայնքի գործող և նախկին ղեկավարներ դիմել են ՍԴ, վիճարկում են գործադիրի կողմից տեղական ինք­նակառավարմանը միջամտող օրենք­ների դրույթների սահմանադրականու­թյունը․ «Ժողովուրդ»

«Հանրապետության չորս համայնք­ների գործող եւ նախկին համայնքապետեր դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով գործադիր իշխանության կողմից տեղական ինք­նակառավարմանը միջամտող օրենք­ների դրույթների սահմանադրականու­թյունը:

Դիմումատուներից երեքը ներ­կայացնում են հանրապետության խոշորացված՝ Դիլիջան. Տաշիր եւ Թումանյան համայնքները, իսկ մեկը՝ Արթիկ համայնքը:

Դիլիջանի նախկին համայնքապետ Արմեն Սանթրոսյանը, Թումանյանի նախկին համայնքապետ Լեւոն Զավարյանը, Տաշիր համայնքի գործող ղեկավար էդգար Արշակյանը եւ Արթիկ համայնքի ղեկավար Մխի­թար Վարագյանը Սահմանադրական դատարանում վիճարկում են «Տեղա­կան ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1 կետի (հա­մայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում վարչապետի կամ մարզպետի կողմից հա­մայնքի ղեկավարի պաշտոնակատա­րի նշանակումը) եւ 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված «ՀՀ ընտրա­կան օրենսգիրք Սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրա­ցումներ կատարելու մասին» ՀՀ օրեն­քի անցումային եւ եզրափակիչ դրույթ­ների՝ 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (համայնքի ղեկավարի լիազո­րությունների ժամկետի լրանալու դեպքում համայնքի ղեկավարի ընտ­րություն չի նշանակվում, իսկ համայն­քի ղեկավարի լիազորությունները միևչեւ ավագանու լիազորությունների ժամկետը լրանալն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակա­տարը) սահմանադրականությունը»,- գրում է թերթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica