close
Եղանակը Երևանում
15 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիմա էլ որոշել են դատական համակարգը քանդել. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

5 Մարտի 2021, 08:07
 Հիմա էլ որոշել են դատական համակարգը քանդել. «Հրապարակ»

«Խորհրդարանական մեծամասնությունը երեկ տապալեց վճռաբեկ դատարա­նի դատավորի թեկնածուների ընտ­րությունը: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Սյունի­քի մարզի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, պատգամավորները պետք է ընտրություն կատարեին մյուս երկու թեկնածուների միջեւ: Սակայն անցած երկու օրերին իմքայլականները քննարկե­ցին ոչ թե թեկնածուներին, այլ՝ Աժ-ում նրանց ներկայացրած ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցը: Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ չեն ընտրելու ներկայացված թեկնածուներից ոչ մեկին:

«Այս քայլով «Իմ քայլը» խմբակցությունը դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնա­ծուների նկատմամբ, որոնց մեծագույն ակնածանքով ենք վերաբերվում, այլ որպես վերաբերմունք ԲԴԽ նախագահի գործունեության եւ հայտարարություննե­րի վերաբերյալ»,- ասաց նա: Ընտրությա­նը իշխող խմբակցությունը չմասնակցեց Առնվազն ծիծաղելի է, երբ դատական իշխանությունը բարեփոխելուց, դա­տարանների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելուց, դատական անկա­խությունից խոսող իշխանությունը ԲԴԽ նախագահի «ինադու» չի համալրում վճռաբեկ դատարանի կազմը: Այս իշխա­նությունների կողմից պետական ինստի­տուտները կազմաքանդելու աղետալի գործելաոճը նորանոր դրսեւորումևեր է ստանում»,- գրում է թերթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica