close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնում. անունն էլ հայտնի է․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

4 Մարտի 2021, 09:50
 Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնում. անունն էլ հայտնի է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը որոշել է կուսակցություն հիմնել։ Զաքարյանը, հիշեցնենք, մինչեւ 2020-ը ՀՀԿ անդամ էր, սակայն 2018-ից հետո հանդես էր գալիս հարազատ կուսակցության հասցեին քննադատական հոդվածներով։

Նա մեզ ասաց, որ կուսակցության հիմնադիր համագումարը նախատեսված էր անցկացնել փետրվարի 20-ին, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգել են ու երեկ նոր հայտարարություն են տվել՝ ապրիլի 3-ին անցկացնելու մասին։ Կուսակցությունը կոչվելու է «Կայունություն», գործելու է ձախ դաշտում։ «Սոցիալիստական բաղադրիչով հասարակարգի կառուցման, սոցիալական պետություն կառուցելու խնդիր է դնում իր առջեւ»,- ասաց Զաքարյանը։

Նա թեեւ չցանկացավ փակագծեր բացել, թե ովքեր են անդամակցելու կուսակցությանը՝ արդյո՞ք հանրությանը հայտնի անուններ կլինեն, բայց ասաց՝ կենսագրություն ունեցող, ճանապարհ անցած մարդիկ են լինելու։ Թերեւս՝ իր ընկերական շրջանակից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica