close
Եղանակը Երևանում
13 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև մարտի 8-ը ՀՀ նախագահը կարող է միջամտել ՍԴ․ Վազգեն Մանուկյան

Քաղաքական

3 Մարտի 2021, 19:58
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև մարտի 8-ը ՀՀ նախագահը կարող է միջամտել ՍԴ․ Վազգեն Մանուկյան

Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն, մեզ պետք է հասունացած՝ այդ ամեն ինչը ինքնուրույն լուծվի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքին։

Նա տեղեկացրեց, թե ինչ է պատասխանել շարժման պատվիրակությանը ՀՀ նախագահը, որի հետ բանակցելու էին գնացել ԳՇ պետին ազատելու՝ վարչապետի առաջարկը Սահմանադրական դատարան ուղարկելու պահանջով, որի 3-օրյա ժամկետն ավարտվում է այսօր։

Վազգեն Մանուկյանն ասաց, որ ՀՀ նախագահը այն չի ուղարկի ՍԴ։

«Բայց իրավաբանները գտան մի միջոց․ ձևը այս է՝ մինչև ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անելու իրավունք չունեն։ Արանքում նախագահը նորից պիտի միջամտի ՍԴ։  Այդ խոստումը, իրողությունը բացատրվեց մեր պատվիրակությանը, որը նոր այցելեց նախագահի նստավայր»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Այսինքն, նա բացատրեց, որ այն, ինչ ուզում էինք՝ չստացանք, ստացանք կիսատ-պռատ։

«Դա նշանակում է, որ մենք այսօր ոչ թե պետք է տոնենք հաղթանակ, այլ պետք է ասենք, որ մի քայլ ևս արեցինք, բայց առջևում ունենք պայքարելու ժամանակ»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ մի բան կա, որ այդ փաստաթղթերից ավելի կարևոր է․ բանակի ղեկավարությունը, Մանուկյանի տեղեկություններով, ասաց, որ չի ենթարկվի անօրինական կարգադրությունների։

«Եվ ինչ ուզում է որոշեն տարբեր ատյանները՝ նախագահը, կառավարությունը և մյուսները, ամենակարևորն այն է, որ բանակը կանգնած՝ ոնց կար, այդպես էլ մնալու է»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չէ, սա ամբողջ բանակի հարցն է։

«Ինչպես միշտ, խոստանում են՝ դուրս արի պաշտոնից, մի ուրիշ լավ պաշտոն կտանք․ իրականում, բավական է մի տեղ թուլություն ցույց տաս՝ ջարդելու են մինչև վերջ, հանելու են և ձերբակալելու են բոլոր կորպուսների հրամանատարներին, մենք այդ ձեռագիրը գիտենք, տեսել ենք»,-ասաց նա։

Այսինքն, Վազգեն Մանուկյանի խոսքով, հիմա մենք ոչ թե պաշտպանում ենք Օնիկ Գասպարյանին, այլ ուզում ենք երկրորդ ջարդից բանակը ազատել․ «Առաջին ջարդը եղավ, երբ կոռուպցիա փնտրելով մտան բանակ, կոտրեցին բանակը, ապա պարտվեցինք։ Հիմա երկրորդ անգամ են ուզում ջարդել․ չենք թույլ տալու, բանակը դա թույլ չի տա, բանակը ուժեղ է, բանակում տղամարդիկ են»։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica