close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Փաշինյանը Օնիկ Գասպարյանին հանի՝ իմ տեղեկություններով բանակը չի ենթարկվի դրան. Վազգեն Մանուկյան

Քաղաքական

3 Մարտի 2021, 16:54
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Փաշինյանը Օնիկ Գասպարյանին հանի՝ իմ տեղեկություններով բանակը չի ենթարկվի դրան. Վազգեն Մանուկյան

Եթե Նիկոլ Փաշինյանը, օրենքը խախտելով, հրամանագիր ստորագրի, որ  Օնիկ Գասպարյանին հանում է պաշտոնից, ապա, իմ տեղեկություններով, բանակը չի ենթարկվի դրան՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում։

«Բանակը հասկանում է, որ այստեղ անձի հարց չէ․ Օնիկ Գասպարյանն այն պարկեշտ մարդկանցից է, որի համար աթոռը չի կարեւոր։ Այստեղ լուծվում է  բանակի հարցը: Իրեն կարող են խոստանալ պաշտոններ եւ այլն, բայց, եթե ինքը դուրս գա, դա նշանակում է, որ թույլ կտա, հնարավորություն կտա կորպուսի բոլոր հրամանատարներին փոխել, ամբողջ ռազմական ուժը փչացնել, ինչպես փչացրեց Նիկոլ Փաշինյանը իր իշխանության առաջին օրերին՝ կոռուպցիա փնտրելով եւ մտնելով բանակ»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ փաստարկը նաեւ այն է, որ, միեւնույն է, չեն ենթարկվելու, իսկ եթե ենթարկվեն, կնշանակի, որ Արմեն Սարգսյանն իր ստորագրությամբ ջարդում է բանակը։

Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ անօրինական հրամաններին պետք է չենթարկվեն։

«Նախագահն ասաց, որ չի ստորագրում առաջարկը, եւ ինչ-որ օրենք ուղարկում է ՍԴ: Բայց դա չի նշանակում, որ ուրիշ էլ ոչ մի բան չի ուղարկելու ՍԴ․ կարող է նաեւ մի քանի փաստաթուղթ ուղարկի, որի մեջ լինի նաեւ Օնիկ Գասպարյանի հետ կապված հարցը: Ես չեմ լսել մի իրավաբանի, որ կասի, թե այդ հրամանագիրը սահմանադրական է: Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ԳՇ պետը նշանակվում է որոշակի ժամանակով եւ այդ ընթացքում իրեն ոչ մեկը չի կարող հանել, եթե իհարկե, քրեական հանցագործություն չի կատարել: Օրենքի մեջ գրված է, որ այդ ժամկետը 5 տարի է: Այսինքն, միանգամից երեւում է, որ հրամանագիրը սահմանադրական չէ»,-բացատրեց Վազգեն Մանուկյանը:

Նա ներքին  համոզմունք ունի, որ ՀՀ նախագահի վրա Նիկոլ Փաշինյանի կողմից ճնշումներ են եղել։

Վազգեն Մանուկյանը նաև ընդգծեց, որ ոստիկանական զորքը Բաղրամյան պողոտայի վերևից եւ ներքևից կանգնած է գրանատներով: Դիտարկմանը, թե ԱԺ-ում նկատել են դիպուկահարների, լուսաձայնային նռնակներ, Վազգեն Մանուկյանն արձագանքեց, թե չի կարծում, որ դրանք կկիրառվեն։

«Ուղղակի շատ վախեցած է Նիկոլը, մի քիչ էլ ուզում է մեզ վախեցնի: Մի քիչ մանկական խաղ է: Չեմ կարծում, որ կօգտագործի»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica