close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես պատրաստ եմ այսօր էլ նույն հայտարարությունն անել՝ նույն բառերով. ԲԴԽ նախագահը՝ իմքայլականներին

Քաղաքական

3 Մարտի 2021, 15:48
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես պատրաստ եմ այսօր էլ նույն հայտարարությունն անել՝ նույն բառերով. ԲԴԽ նախագահը՝ իմքայլականներին

Եթե դուք հնարավորություն ունենայիք նոյեմբերի 15-ի ձեր հայտարարությունը նորից գրելու, կօգտագործեի՞ք նույն ձևակերպումը՝ ԱԺ-ում «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի այս հարցին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց՝ ես ոչ միայն նույն հայտարարությունը կանեի, այլև ես պատրաստ եմ այսօր նույն հայտարարությունն անել՝ հայտնում է Yerkir.am-ը։

Խոսքը նոյեմբերի 15-ին հրապարակված՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կոչի մասին է դատավորներին, որտեղ նա ասում է․ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

«Ես ոչ միայն նույն հայտարարությունը կանեի, այլև ես պատրաստ եմ այսօր նույն հայտարարությունն անել։ Ես գտնում եմ, որ այն բառերը, այն դարձվածքները, որ օգտագործել եմ, շատ կարևոր են՝ դատական իշխանությունը զերծ պահել քաղաքականությունից, և զերծ պահել, որպեսզի որևէ ճնշում չլինի դատական իշխանության նկատմամբ․ դա այն հիմնական առաքելությունն է, ինչի համար ես ընտրվել եմ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից և ընտրվել եմ որպես ԲԴԽ անդամ, և ընտրվել եմ որպես ԲԴԽ նախագահ»,-ասաց Ռուբեն Վարդազարյանը։

Կոնջորյանը գնահատմամբ՝ Վարդազարյանն այս կոչով փորձել է թասիբի գցել դատավորների այն հատվածին, որոնց, ըստ նրա, իմքայլական իշխանությունը վիրավորել է, և այդ կոչը որակեց քաղաքական։

«Իսկ ո՞ր դարձվածքն է, ձեր կարծիքով, քաղաքական, ինձ համար անհասկանալի է՝ մի կոչ, որը դատավորներին կոչ է անում քաղաքականությունից զերծ մնալ և մնալ օրենքի դաշտում, ասել՝ դա քաղաքական հայտարություն է»,-տարակուսեց Վարդազարյանը։

Կոնջորյանի պնդմանն ի պատասխան նա նշեց, որ եթե իրեն իր կոլեգաները հիշեն որպես այս բառերի հեղինակ, ինքը դրանից ոչ միայն վատ չի զգա, այլ նույնիսկ լավ կզգա։

Իմքայլական մեկ այլ պատգամավոր էլ հարցրեց՝ Վարդազարյանը իրեն համարում է «վնգստացող դատավո՞ր», թե՞ «հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալ»։

Վարդազարյանը հաստատեց, որ ինքն իրեն համարում է հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալ։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica