ԱԺ տարածքում «Plamya-2» տեսակի լուսաձայնային նռնակներ են տեղադրում
Քաղաքական

Համացանցում լուսանկարներ են տարածվում, որոնցում երևում է, որ ԱԺ տարածքում իրավապահ մարմինները սկսել են տեղադրել տարօրինակ սարքավորումներ։
Yerkir.am–ը պարզել է, որ տեղադրված սարքավորումները «Plamya-2» տեսակի լուսաձայնային նռնակներ են։
Նռնակի այս տեսակը նախատեսված է ցուցարարների վրա փսիխոֆիզիոլոգիական ազդեցություն թողնելու համար և կիրառվում է հատուկ գործողություններ իրականացնելիս. այն պայթյունավտանգ չէ, բեկորներ չի առաջացնում։