close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միակ պետական կառույցը, որը փորձում է թույլ չտալ երկրի կործանումը և կանխել պետականության վերջնական կորուստը, Զինված ուժերն են՝ ի դեմս ԳՇ-ի և բանակային կորպուսների հրամկազմի. Արշավիր Ղարամյան

Քաղաքական

3 Մարտի 2021, 14:14
 Միակ պետական կառույցը, որը փորձում է թույլ չտալ երկրի կործանումը և կանխել պետականության վերջնական կորուստը, Զինված ուժերն են՝ ի դեմս ԳՇ-ի և բանակային կորպուսների հրամկազմի. Արշավիր Ղարամյան

Հայաստանը, որպես երկիր և պետական ինքնուրույն միավոր, գտնվում է անդունդի եզրին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը:

«Ա) Համազգային աղետներ․

1. Ազգային երազանքի և այդ նպատակին հասնելու ճանապարհի բացակայություն:

2. Ազգային հավատի և եկեղեցու վիրավորված և հաշմված վիճակ:

3. Ազգային մշակույթի և ավանդույթների խեղված և անհասկանալի վիճակ:

4. Արցախի փաստացի կորուստ և անորոշ վիճակ:

5. Հայոց Մեծ Եղեռնի փաստացի մոռացություն և միայն ձևական, արարողակարգային միջոցառումներով հիշում:

6. Համազգային բազմաշերտ պառակտվածություն և անտանելի ատելության մթնոլորտ:

Բ) Պետական գերխնդիրներ․

1.Պետության ղեկավարը։

2.Օրենսդիր իշխանությունը:

3.Գործադիր իշխանությունը:

4.Դատական իշխանությունը:

5. Հարկադրանքի մարմինները (ԱԱԾ, Դատախազություն, Ոստիկանություն, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն):

6. Զինված ուժերը:

Ինչպես տեսնում ենք, համազգային դաշտում անկարող ենք և անկազմակերպ, պետական կառույցները հիմնականում կամ տապալված են, կամ գտնվում են ապազգային ուժերի վերահսկողության տակ ու մատնված են անգործության: Միակ պետական կառույցը, որը փորձում է թույլ չտալ երկրի կործանումը և կանխել պետականության վերջնական կորուստը, մնացել է ՀՀ ԶՈՒ և Հայոց բանակը՝ ի դեմս Գլխավոր շտաբի և Բանակային կորպուսների հրամանատարական կազմի:

Ըստ այդմ, անհրաժեշտ եմ գտնում համակարգված և սինքրոնացված պայքարի միջոցով հասնել ապազգային իշխանության հեռացմանը, այնուհետև՝ ժամանակավոր՝ Ազգային համաձայնության կառավարության ձևավորմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը երաշխավորված՝ լինելու է որպես ժողովրդի կամարտահայտություն։ Արդյունքում ստեղծված կառավարությունն ունակ է լինելու, ի թիվս այլ կարևորագույն խնդիրների, վերակազմավորել հայկական զինված ուժերը՝ տարածաշրջանային և ազգային մարտահրավերներին դիմագրավելու համար»,- գրել է Ղարամյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica