ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնակցականները կարմիր ժապավեններ կապեցին ԱԺ դարպասին՝ վրան Ադրբեջանին հանձնած բնակավայրերի անունները
Քաղաքական

Մեր բոլոր այն գյուղերը և տարածքները, որ այս դավաճան իշխանությունների վարած քաղաքականության, վարած պատերազմի հետևանքով անցավ Ադրբեջանին, այդ անունները գրել ենք ժապավենների վրա և փակցրել ԱԺ դարպասներին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեցին ԱԺ դիմաց բողոքի ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդները։
«Կապել ենք, որ ևս մեկ անգամ այս շենքում գտնվող անհայրենիքներին հիշեցնենք, թե մեր երկրում ինչ է կատարվել։ Որովհետև նրանք հարցազրույցներ են տալիս, խոսում են, կարծես ոչ մի բան տեղի չի ունեցել մեր երկրում։ Ասում են՝ ի՞նչ է եղել որ, ասում են՝ ԶՈՒ գլխավոր շտաբն ինչի՞ համար այս հայտարարությունը տարածեց։ Մեր ԳՇ-ն իր սահմանադրական իրավունքն է իրացրել, քանի որ, Սահմանադրության համաձայն, մեր երկրի անվտանգությունը պաշտպանում է մեր հայոց բանակը։ Եվ այս մարդկանց՝ այս անհայրենիքներին, ևս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, թե ինչ է կատարվել մեր երկրում»,-ասաց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը։
Ոստիկանները սպառնացին էլեկտրաշոկ կիրառել ցուցարարների դեմ, հրհրոց սկսվեց ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև, բայց, ի վերջո, դաշնակցականները շարունակեցին ակցիան։
Մանրամասն՝ տեսանյութում․