ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվի կենտրոնում գառնուկին «փամփերս» հագցրած և զբոսանքի հանած երիտասարդները ձերբակալվել են
Տարածաշրջան

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Բաքվի կենտրոնում գառնուկի զբոսանքի հանելու դեպքը:
ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար, ոստիկանության գնդապետ Էհսան Զահիդովը Report-ին ասել է, որ գառանը «փամփերս» հագցրած և մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով շրջող անձինք բերման են ենթարկվել և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք:
Ըստ Զահիդովի՝ ձերբակալվածների հետ անցկացվել է պրոֆիլակտիկ զրույց, որից հետո նրանք ազատ են արձակվել. նրանց բացատրվել է, որ մայրաքաղաքի կենտրոնում արգելվում է գառան զբոսանքի հանել: