close
Եղանակը Երևանում
16 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը Նավալնիի պատճառով պատժամիջոցներ սահմանեց 7 ռուս գործչի և 14 կազմակերպության դեմ

Աշխարհ

3 Մարտի 2021, 12:49
 ԱՄՆ-ը Նավալնիի պատճառով պատժամիջոցներ սահմանեց 7 ռուս գործչի և 14 կազմակերպության դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն ռուսաստանցիների ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի «թունավորման» և դրան հաջորդած բանտարկության կապակցությամբ:

Պատժամիջոցների ցուցակը ներառում է՝

  • ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին,
  • նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին,
  • գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին,
  • պատիժների կատարման դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովին,
  • նախագահի աշխատակազմի ներքին քաղաքականության հարցերով ղեկավար Անդրեյ Յարինին,
  • պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոյին,
  • պաշտպանության փոխնախարար Պավել Պոպովին։

Ընդհանուր առմամբ, ըստ The Hill-ի, քիմիական արտադրության հետ կապված 14 կազմակերպությունն ենթարկվել է սահմանափակումների: Դրանցից ինը գտնվում են Ռուսաստանում, երեքը՝ Գերմանիայում, մեկը՝ Շվեյցարիայում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica