close
Եղանակը Երևանում
13 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ ավելի քան 170 կոնգրեսական Էրդողանի վերաբերյալ բողոք է ներկայացրել պետդեպարտամենտ

Աշխարհ

2 Մարտի 2021, 11:38
 ԱՄՆ ավելի քան 170 կոնգրեսական Էրդողանի վերաբերյալ բողոք է ներկայացրել պետդեպարտամենտ

Ամերիկացի կոնգրեսականների երկկուսակցական խումբը նամակ է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որում մեղադրում են Թուրքիայի իշխանություններին մարդու իրավունքների խախտումների մեջ:

Պետդեպարտամենտին կոչ են արել «ուշադրություն դարձնել մարդու իրավունքների տագնապալի խախտումներին», որոնք կատարվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք: Կոնգրեսականները նշել են, որ Էրդողանն ու նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում ղեկավարում են գրեթե 20 տարի: Թուրքական իշխանություններն օգտագործել են այս ժամանակը «դատական համակարգը թուլացնելու, հիմնական դաշնակիցներին ռազմական և հետախուզական պաշտոններում տեղավորելու, խոսքի ազատությունն ու մամուլի ազատությունը ճնշելու և քաղաքական հակառակորդներին, լրագրողներին ու փոքրամասնությունների ներկայացուցիչներին ապօրինի բանտարկելու համար»:

Նամակում ասվում է, որ 2016 թվականից ի վեր, Թուրքիայում, քաղաքական ընդդիմության դեմ պայքարի շրջանակներում, ավելի քան 80 հազար մարդ է ձերբակալվել կամ բանտարկվել, իսկ ավելի քան 1,5 հազար հասարակական կազմակերպություններ դադարել են աշխատել: Բացի այդ՝ ձերբակալվել է Թուրքիայի երեք քաղաքացի, որոնք աշխատում էին ԱՄՆ պետդեպարտամենտում.  հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նամակը ստորագրել են ավելի քան 170 օրենսդիրներ: Նրանք ակնկալում են, որ Վաշինգտոնը Անկարայի հետ հարաբերություններում չի անտեսի Թուրքիայի «նահանջները» ժողովրդավարությունից: Կոնգրեսականները պարտավորվել են այս հարցերի շուրջ աշխատել ԱՄՆ դիվանագետների հետ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նաև դժգոհ է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումից: ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է ազատվել դրանցից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica