close
Եղանակը Երևանում
15 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ

Աշխարհ

2 Մարտի 2021, 12:43
 Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ

Ֆրանսիայի դատարանը նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և դատավորին կաշառելու փորձի մեջ: Նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, բայց երկուսը պայմանական են:

Դատարանի որոշման մեջ ասվում է, որ Սարկոզին բանտ նստելու փոխարեն կարող է մեկ տարի անցկացնել տանը և էլեկտրոնային ապարանջան կրել:

66-ամյա Սարկոզին հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները և դրանք համարում քաղաքական ընդդիմախոսների ոտնձգություն: Ըստ Ֆրանսիայում BBC-ի թղթակից Լյուսի Ուիլյամսոնի՝ կայացնելով դատավճիռը, դատավորն ասել էր, որ Սարկոզին «գիտեր, որ ինքը սխալ է գործում»:

Մինչ այժմ Ֆրանսիայի նախագահը լիազորությունների ավարտից հետո միայն մեկ անգամ է դատվել, բայց երբեք բանտում չի հայտնվել: Սարկոզիի նախորդը՝ Ժակ Շիրակը, մեղավոր էր ճանաչվել Փարիզի քաղաքապետ եղած ժամանակ իր ընկերներին պաշտոններ տալու համար:

Սարկոզին մեղադրվում է 2007 և 2012 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ գումար ծախսելու և  L'Oreal-ի միլիարդատեր համասեփականատեր Լիլիան Բետանկուրից ու Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից անօրինական նվիրատվություններ ընդունելու մեջ:

Սարկոզիի դեմ այլ մեղադրանքներ էլ են առաջադրվել՝ կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Քննիչների կարծիքով՝ որպես նախագահ, նա փորձել է ազդել Բետանկուրի նվիրատվության գործի հետաքննության վրա և դատավոր Ժիլբեր Ազիբերին առաջարկել է առաջխաղացում ու «տաք տեղ» Մոնակոյում՝ հետաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության դիմաց:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica