close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն դեռ որոշում չի կայացրել, թե արդյոք Հայաստանում իրադարձությունները կհամարի հեղաշրջման փորձ. Պետդեպարտամենտ

Աշխարհ

26 Փետրվարի 2021, 02:38
 ԱՄՆ-ն դեռ որոշում չի կայացրել, թե արդյոք Հայաստանում իրադարձությունները կհամարի հեղաշրջման փորձ. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը զսպվածության կոչ է անում Հայաստանի բոլոր կողմերին եւ կարծում է, որ զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը: Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն եւ խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել սրման, ինչպես նաեւ խուսափել բռնությունից: Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարության անսասան սկզբունքը, որ պետության զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը»,- ասել է նա:

Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել այն մասին, թե արդյոք Հայաստանում իրադարձությունները կհամարի հեղաշրջման փորձ թե ոչ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica