close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մենք բանակի կողքին ենք»․ ցուցարարները սատարեցին Օնիկ Գասպարյանին

Քաղաքական

25 Փետրվարի 2021, 23:33
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մենք բանակի կողքին ենք»․ ցուցարարները սատարեցին Օնիկ Գասպարյանին

Հավաստի տեղեկություններ կան, որ մի քանի հոգի փորձում են ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և զինվորականների վրա ճնշում գործադրել, որպեսզի հասնեն նրանց հրաժարականին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԱԺ դիմաց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ, որում ցուցարարները երկկողմանի փակել են Բաղրամյան պողոտան և մտադիր են գիշերել դրսում՝ մինչև ԱԺ-ն նիստ գումարի և դադարեցնի Նիկոլ Փաշինյանի լիազորությունները։

Իշխան Սաղաթելյանը վստահություն հայտնեց, որ մեր բանակը, զինվորականությունը պինդ են և ժողովրդի, պետականության կողքին։

«Սա Օնիկ Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի կռիվը չէ, սա մեր երկիրը փրկելու համար պայքար է, և հայոց բանակը, գիտակցելով դա, կանգնել է ժողովրդի կողքին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա առաջարկեց մեկ անգամ ևս ասել, որ կանգնած ենք բանակի կողքին։

Ցուցարարները բռունցքները վեր բարձրացրին և գոչեցին, որ բանակի  կողքին են։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica