close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրդեհ է բռնկվել Երևանի «Ավան Պլազա» հյուրանոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան

Հասարակություն

25 Փետրվարի 2021, 23:21
 Հրդեհ է բռնկվել Երևանի «Ավան Պլազա» հյուրանոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան

Փետրվարի 25-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 22։50-ին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica