close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր բանակի բարձրագույն սպայակազմին չի վախեցնելու ոչ մի քրեական գործ․ Տարոն Տոնոյան

Քաղաքական

25 Փետրվարի 2021, 22:03
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր բանակի բարձրագույն սպայակազմին չի վախեցնելու ոչ մի քրեական գործ․ Տարոն Տոնոյան

Ես վստահ եմ, որ մեր բանակի բարձրագույն սպայակազմին չի վախեցնելու ոչ մի քրեական գործ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը ԱԺ դիմաց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ, որում ցուցարարները երկկողմանի փակել են Բաղրամյան պողոտան և մտադիր են գիշերել դրսում՝ մինչև ԱԺ-ն նիստ գումարի և դադարեցնի Նիկոլ Փաշինյանի լիազորությունները։

Պատասխանելով հարցին, որ հնարավոր է քրեական գործ հարուցվի ԶՈՒ ԳՇ սպայակազմի դեմ ռազմական հեղաշրջման փորձի մեղադրանքով՝ Տարոն Տոնոյանն ասաց՝ դա նրանց չի վախեցնելու․ չմոռանանք, որ դրանք այն գեներալներն էին, որ ոչ թե հրամանատարական բունկերներից էին ղեկավարում մարտը, այլ առաջնագծում էին՝ իրենց զինվորների կողքին, որոնցից շատերն այդ ժամանակ վիրավորվել են, իսկ այդ գեներալներին որևէ կերպ վախեցնել հնարավոր չէ։

Անդրադառնալով ցուցարարների վանկարկումների փոփոխությանը՝ «Առանց թուրքի Հայաստան», Տոնոյանն ասաց․ «Քայլերը, որոնց դիմում է Նիկոլ Փաշինյանը, հայաբարո չեն՝ թուրքաբարո են, բայց եկեք ես իրեն «թուրք» չասեմ, որովհետև զավակներ ունի, ովքեր հայկական ազգանուն են կրում, դա հայկական ընտանիք է, ես պիտի ձեռնպահ մնամ այդ որակումներից»։

Անձամբ Տարոն Տոնոյանը Փաշինյանից  այլ բան չէր սպասում, ասաց՝ տիպիկ իր ձեռագիրն է սա, գործելաոճը՝ ամեն գնով աթոռը պահելու, վտանգելու երկիրը, պատրաստ է ամեն ինչի՝ բախման տանելու ժողովրդին։

«Բայց մենք բախման չենք գնալու, որովհետև ովքեր այսօր  հավաքվել էին իր շուրջ, նրանք էլ են մեր քույրերն ու եղբայրները, մեր արյունն է դա, բայց մոլորված քույրերն ու եղբայրներն են՝ թող վիրավորական չհնչի իրենց համար, բայց դա այդպես է։ Նիկոլի իշխանությունն արդեն ավարտված է, Նիկոլի իշխանությունն այլևս ժողովրդի իշխանությունը չէ, ժողովրդի իշխանությունը ավարտվել է նոյեմբերի 9-ից հետո՝ Նիկոլը դա կորցրել է առհավետ»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Նա համոզված է, որ այլընտրանք չկա և պետք չէ էլ ավելի խորը ցնցումների տանել պետությունը և պետականությունը չդարձնել խաղալիք։

Խոսելով ԶՈՒ գլխավոր շտապի սպայակազմի՝ մինչև վերջ գնալու վճռականության մասին, Տարոն Տոնոյանն ասաց՝ ինքը վստահել և վստահում է մեր բանակին։

«Վստահ եմ, որ Օնիկ Գասպարյանի փոխարեն նոր Գլխավոր շտաբի պետ, մեր կորպուսների հրամանատարների, բրիգադի հրամանատարների փոխարեն որևէ մեկին չի գտնելու, որ դնի պաշտոնների։ Անհնարին է։ Պաշտոնի համար չեն մեր գեներալներն եկել, հասել այդտեղ, նրանք քրիտինքով և արյունքվ այդտեղ հասած մարդիկ են»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica