close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինվորների դիակները սառնարաններում պահող ընկերության ղեկավարը միացավ Նիկոլ Փաշինյանին․«Փաստինֆո»

Հասարակություն

25 Փետրվարի 2021, 20:25
 Զինվորների դիակները սառնարաններում պահող ընկերության ղեկավարը միացավ Նիկոլ Փաշինյանին․«Փաստինֆո»

Շուրջ 7 մլրդ դրամի հարկային չարաշահումների մեջ մեղադրվող Սպայկայի տնօրեն Դավիթ Ղազարյանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանի աջակիցների երթին։

Տեսախցիկները նրան ու ընկերության աշխատակցներին ֆիքսել են երթի մասնակիցների շարքերում։ «Փաստինֆո»-ի  հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշել է, որ իրենց կազմակերպված են տեղափոխել երթին՝ պարտադրանքով։

Հիշեցնենք, որ Դ. Ղազարյանը կալանավորվել էր 2019 թվականի ապրիլին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի հարկային պարտավորություն չկատարելու համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը փոխել է Ղազարյանի խափանման միջոցը՝ պատճառաբանելով , թե Ղազարյանը վերականգնել է վնասից 1 մլրդ դրամը։

Նշենք, որ Սպայկան իր սառցարանները տրամադրել էր իշխանություններին, որոնց մեջ պահվում են մեր զինվորների մարմինները։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica