close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունը բերման է ենթարկել վրացական ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիային

Տարածաշրջան

23 Փետրվարի 2021, 12:37
 Ոստիկանությունը բերման է ենթարկել վրացական ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիային

Այսօր Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման նախագահ Նիկա Մելիային ոստիկանությունը բերման է ենթարկել և զրահապատ մեքենայով դուրս բերել գրասենյակից, որտեղ քաղաքական գործիչը գտնվում էր փետրվարի 17-ից:

Մելիայի ձերբակալության ոստիկանական գործողությունը սկսվել է այսօր առավոտյան 7:30-ին, երբ շենք են ժամանել շտապօգնության մեքենաներ, հատուկջոկատայինների երկու մեքենա` սանդուղքներով, և մի քանի հարյուր ոստիկաններ: Առավոտյան 9-ին Մելիան արդեն կալանավորված էր:

Շենքում պատսպարված ընդդիմության կողմնակիցները դիմադրություն ցույց չեն տվել ոստիկաններին, ինչպես նրանց կոչ էր արել Մելիան: Այնուամենայնիվ, հարկերի և գրասենյակների մուտքերը կահույքով փակվել էին: Շենք մուտք գործող ոստիկանության հատուկջոկատայինները դուրս են բերել այնտեղ գտնվող ակտիվիստներին և կոտրել գրասենյակի կահույքի մեծ մասը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica