close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի հետազոտական և հորատման նավերի թիվը հասնելու է վեցի. Էրդողան

Տարածաշրջան

23 Փետրվարի 2021, 12:05
 Թուրքիայի հետազոտական և հորատման նավերի թիվը  հասնելու է վեցի. Էրդողան

Թուրքիայի հետախուզական և հորատման նավատորմը շուտով կհասնի վեցի: Շատ ավելի շահավետ է ինքնուրույն գնել նավեր և հետախուզական աշխատանքներ կատարել խոստումնալից օֆշորային հանքավայրերում, քան դիմել արտասահմանյան նավթագազային ընկերությունների ծառայությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Իզմիր նահանգում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի համագումարում. հաղորդում է Anadolu-ն:

Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ Անկարան նախկինում համաձայնագրեր է կնքել BP-ի եւ Chevron-ի հետ Սև ծովում հետախուզական աշխատանքների վերաբերյալ: «Սակայն շուտով պարզ դարձավ, որ շատ ավելի շահավետ է նավեր գնել և մեր կողմից հետախուզական աշխատանքներ անցկացնել»,- ասել է Էրդողանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել տնտեսական ոլորտում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում:

«2003-ին, երբ ես իշխանության եկա, Թուրքիայի Կենտրոնական բանկի արտարժույթի պահուստները 27,5 մլրդ դոլար էին: Այսօր այդ ցուցանիշը 95 միլիարդ դոլար է»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ այսօր Թուրքիայի պարտքը ԱՄՀ-ին զրո է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica