close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոչինչ չեմ բացառում․ Գևորգ Պետրոսյանը՝ երկրորդ նախագահի թիմին միանալու մասին․ «Իրավունք»

Մամուլի տեսություն

23 Փետրվարի 2021, 11:45
 Ոչինչ չեմ բացառում․ Գևորգ Պետրոսյանը՝ երկրորդ նախագահի թիմին միանալու մասին․ «Իրավունք»

«Համացանցում շարունակվում են ակտիվորեն լուրեր շրջանառվել, որ ԱԺ արդեն անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԲՀԿ-ն լքել է, որպեսզի միանա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմին:

Որքանո՞վ են իրական տարածվող լուրերը, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ պարոն Պետրոսյանից, ով փաստեց. «Շրջանառվող լուրերին պարտավոր եմ վերաբերվել հարգանքով, որովհետև դա ինչ-որ մարդկանց կարծիքն է, գուցե՝ ցանկությունը: Ես ասել եմ, և նորից եմ ասում` ես Ռոբերտ Քոչարյանին անձամբ չեմ ճանաչում, ոչ մի անգամ իր հետ չեմ հանդիպել: Իմ այս որոշումն էլ պայմանավորված չէ այստեղից այնտեղ թռնելու շարժառիթով:

Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ ես երկրորդ նախագահի անձին վերաբերվում եմ մեծագույն հարգանքով: Ի վերջո, նա այն անձն է, ում օրոք երկրի տնտեսությունը վերելք է ապրել, ժողովուրդը կարողացել է ապրել և իրեն ապահով զգալ: Մեր սահմանները եղել են ապահով, և, որ ամենակարևորն է` թշնամին գլխիկոր է եղել Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ, նրա պաշտոնավարման տարիներին: Այդ ամենը պետք է գնահատել: Ինչ մնում է իմ` անկախ պատգամավոր դառնալուն, ապա ես իմ հայտարարության մեջ մանրամասն անդրադարձել եմ պատճառներին»:

– Պարոն Պետրոսյան, իսկ բացառո՞ւմ եք ապագայում որևէ համագործակցություն երկրորդ նախագահի հետ:

– Ոչինչ չեմ բացառում, քաղաքական գործիչը եթե ինչ-որ բան բացառեց, ուրեմն նա պետք է այլ բանով զբաղվի, ոչ քաղաքականությամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica