close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրենց վզին 10 000 մարդու արյուն կա, նորից փորձ անել կրակել ժողովրդի վրա՝ նոր խելագարություն է․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

22 Փետրվարի 2021, 18:29
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրենց վզին 10 000 մարդու արյուն կա, նորից փորձ անել կրակել ժողովրդի վրա՝ նոր խելագարություն է․ Իշխան Սաղաթելյան

Այդ ծերունի ավազակի ասածը նորություն չէ մեզ համար, ինքը և իր ոհմակը պատրաստ են ամեն պահի կրակելու ժողովրդի վրա, բայց լավ կլիներ՝ այդ կրակը ժամանակին ուղղեին դեպի թշնամին՝ Ադրբեջանն ու Թուրքիան՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Երևանի Պրահայի այգուց մեկնարկած անհնազանդության երթից առաջ՝ լրագրողների հետ զրույցում։

«Իրենք մինչ այդ պետք է պատասխան տան 5000 և ավելի զոհերի, կորոնավիրուսից մահացածների համար։ Իրենց վզին շուրջ 10 000 մարդու արյուն կա էլի, հիմա նորից փորձ անել կրակել ժողովրդի վրա, դա նոր խելագարություն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ հասկանում է այդ «ծերունի ավազակի» տվայտանքները առ այն, թե իշխանությունը կորցնելուց հետո ինչ է սպասվում իրեն և իր թիմին․ «Սա է այսօրվա իշխանությունը։ Եթե իրենց թվում է, որ կարող են մեր ժողովրդին վախեցնել իրենց հայտարարություններով և հետ կանգնեցնել այս պահանջից, չարաչար սխալվում են, մեր պայքարը կանգ չի առնելու, գնալու է մինչև վերջ»։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ սադրանքների չեն գնալու, բայց նաև թույլ չեն տալու, որ երբևէ որևէ մեկը նման սպառնալիքներով ահաբեկի մեր ժողովրդին։

«Մենք կազմակերպված ձևով քշելու ենք այս իշխանությանը։ Այդ ծերունի ավազակը և մյուսները թող մտածեն տարբեր դեսպանատների հետ բանակցություններ վարելով՝ իրենց քաղաքական ապաստանի մասին։ Որովհետև իրենք լավ գիտեն՝ պետք է կրակեն ժողովրդի վրա, որ փրկվեն, պահեն իրենց իշխանությունը, հակառակ դեպքում պատասխան են տալու ամեն ինչի համար՝ կոնկերտ տվյալ անձը՝ եկրաշարժի թալանից մինչև այսօր այն, ինչ արել է։ Նաև այս օրերին իր գործընկեր պատգամավորների նկատմամբ այն շանտաժները, որ իրականացնում է, դրա համար ևս։ Հետևաբար, չփորձեն այդ ճանապարհով գնալ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդանիկ Քոչարյանը հայտարարել էր՝ եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica