close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Վարչապետն առաջարկում է գնալ արտահերթ ընտրությունների»․ իրականությունից կտրված Լոռու մարզպետը

Քաղաքական

22 Փետրվարի 2021, 16:59
 «Վարչապետն առաջարկում է գնալ արտահերթ ընտրությունների»․ իրականությունից կտրված Լոռու մարզպետը

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանից Yerkri.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ մարզի ընդդիմադիր կուսակցությունների հետ հանդիպումներ, քննարկումներ ունենալու պատրաստակամություն էր ժամանակին հայտնել, ընդդիմադիրները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այս հարցով հանդիպում ունեցե՞լ է, կամ՝ հիմա պատրա՞ստ է հանդիպել։ Նա պատասխանեց, թե վարչապետն առաջարկում է արտահերթ ընտրությունների գնալ։

Տպավորություն է՝ մարզպետը կա՛մ իրականությունից կտրված է, լրահոսին չի հետեւում, կա՛մ «Իմ քայլը» խմբակցությունն, իր որոշումներով հանդերձ, Խաչատրյանին բնավ այլեւս չի հետաքրքրում։ «Ընդդիմադիրները պահանջում են վարչապետի հրաժարականը, վարչապետն էլ առաջարկում է գնալ արտահերթ ընտրությունների, որը սահմանադրորեն միակ ճանապարհն է։ Ընդդիմությունը հրաժարվում է։ Ես համոզված եմ, թե ինչու են հրաժարվում, որովհետեւ ձայն չունեն։ Գործող իշխանությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, շատ մեծ աջակցություն ունի հանրության կողմից»,- ասաց Խաչատրյանը։

Հետաքրքրվեցինք, թե վերջին անգամ ե՞րբ է խոսել «Իմ քայլը» խմբակցության՝ իր գործընկերների հետ, քանի որ մարզպետն իր խոսքում ասաց՝ վարչապետն առաջարկում է գնալ արտահերթ ընտրությունների, մինչդեռ այդ մտքից գործող իշխանությունը հրաժարվեց՝ ասելով, թե հանրության պահանջ չկա։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica