close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

1922 թ. գնդակահարվեցին հայրենիքի մի մասը թուրքերին թողած հունական իշխանությունները

Քաղաքական

22 Փետրվարի 2021, 13:45
 1922 թ. գնդակահարվեցին հայրենիքի մի մասը թուրքերին թողած հունական իշխանությունները

1922 թ. նոյեմբերի 28-ին հայտնի «Վեցի գործընթացի» արդյունքում Աթենքի պատմական Գուդի թաղամասում մահապատժի ենթարկվեցին Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախկին վարչապետ և արդարադատության նախարար Դիմիտրիոս Գունարիսը, ԱԳՆ ղեկավար Գեորգիոս Բալտաձիսը, ՆԳՆ ղեկավար Նիկոլաոս Ստրատոսը, ռազմական նախարար Նիկոլաոս Թեոտոկիսը, վարչապետ Պետրոս Պրոտոպապադակիսը և գեներալ, փոքրասիական վերջին ռազմարշավի ղեկավար Գեորգիոս Խաձիանեստիսը։

Մահապատիժն իրականացրել են պետական հեղաշրջում կազմակերպած հակամիապետական ուժերը՝ հունական զորքերի՝ Զմյուռնիա/Իզմիր քաղաքը լքելուց օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին։

Հույն-թուրքական պատերազմի արդյունքը հայտնի է որպես «Փոքրասիական աղետ». պատերազմի արդյունքում ավարտվեց մոտ 3000 տարվա հունական ներկայությունը Փոքր Ասիայում. Փոքր Ասիայում հունական վերջին բնակավայրը Իզմիր քաղաքն էր, որտեղ տարբեր շրջաններից պատերազմի պատճառով հավաքվել էր հույն բնակչությունը։ Փոքր Ասիայում վերջին հենակետը՝ Իզմիրը, լքելուց և այնտեղ թուրքերի ներխուժումից (սեպտեմբերի 9) հետո քաղաքը 9 օր՝ սեպտեմբերի 13-22-ը, այրվեց թուրքերի կողմից. ըստ տարբերի հաշվարկների՝ Զմյուռնիայի մեծ հրդեհի պատճառով մահացավ 100-180 հազար հայ և հույն, հարյուրհազարավորներն էլ դարձան փախստական։

Հեղաշրջման արդյունքում երկրի արքա Կոնստանտին I-ը հավերժ արտաքսվեց երկրից, իսկ «6-ի գործընթացի» շրջանակում երկու բարձրաստիճան զինվորական ցմահ ազատազրկվեցին, նախկին արքայի եղբայրը և անհաջող ռազմարշավի հրամանատարը ևս ձերբակալվեցին։

Հույն բարձրաստիճան պաշտոնյաները մահապատժի ենթարկվեցին 1919-22 թթ. հույն-թուրքական պատերազմում ծանրագույն պարտություն կրելու համար։ Թեև պետական դավաճանության մեղադրանքով նրանց գնդակահարությունը մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ աշխարհում, այնուամենայնիվ, պատերազմում նրանց մեղավորությունը ակնհայտ է և իրականություն։

Գուցե հույն բարձրաստիճան պաշտոնյաների գնդակահարությունը չափազանցված էր, սակայն դա արվել էր առաջին հերթին բնակչության զայրույթն ու ցավը փարատելու համար, քանզի հույներն անվերադարձ կորցրել էին Փոքր Ասիան, որտեղ ապրել էին հազարամյակներով։

2020 թ. նոյեմբերի սկզբին Արցախյան Զմյուռնիան՝ Շուշին, թշնամուն հանձնած, երկիրը կապիտուլյացիայի հանգեցրած, ռազմական-քաղաքական-տնտեսական աղետի եզրին հասցրած հայաստանյան իշխանությունները պարտությունից 4 ամիս անց դեռ կառավարում են երկիրը, կառավարում են, քանզի երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը թքած ունի «հրդեհված Արցախի», կորստյան եզրին հասցված հողերի և սեփական պետականության հետագա ճակատագրի վրա։ Իսկ երկրի ուժային կառույցները պատերազմի պարտության մեղավորներին պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, զբաղված են ֆեյք բացահայտելով։

Ա. Եղիազարյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica