close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք չէ չղջիկի կյանքով ապրել․ դաշնակցական ազատամարտիկը՝ բանակի անվան հետ խաղացողներին

Հասարակություն

28 Հունվարի 2021, 23:59
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք չէ չղջիկի կյանքով ապրել․ դաշնակցական ազատամարտիկը՝ բանակի անվան հետ խաղացողներին

Պարտության մեղքը պետք չէ բարդել բանակի վրա, ընդհանրապես, պետք չէ չղջիկի կյանքով ապրել` Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Տիգրան Դավթյանը Հայոց բանակի օրվա առիթով։

Նա պատմեց առակը․ չղջիկին թռչունները գալիս են, ասում՝ ապստամբում ենք, օգնիր, ասում է՝ ո՛չ, ես գազան եմ, հետո գազաններն են գալիս, ասում՝ չղջիկ, արի օգնության, մենք պիտի կռվենք, չէ՛, ես թռչուն եմ։ Եվ այդպես էլ ինքը թե՛ թռչուն, թե՛ մուկ, թե՛ ինչ-որ կենդանու նման մի բան, բայց նրա դեմքը ոչ ոք չի կարողանում տեսնել այդ օրվանից հետո, որ ոչ մեկին չօգնեց։

«Հիմա դա մեր առաջին դեմքն էր։ Բանակը գոնե միակ կայացած կառույցն էր ու նրա անունի հետ էլ խաղացին»,-ասաց Տիգրան Դավթյանը։

Նա համաձայն չէ, որ Բանակի օրը գլուխներս կախ ենք նշում, ուղղակի չե՛նք նշում, մեր գլուխը ոչ ոք չի կարող կախել տալ, ուղղակի մենք զոհերի հիշատակը վառ պահելու համար չենք կարողանում այն ցնծալից, ուրախ նշել, պարզապես գնում ենք, խոնարհվում Եռաբլուրում և գալիս տուն։

Դաշնակցական ազատամարտիկի որդին էլ զինվորական է։ Վերջին պատերազմին պարգևներ ստացավ։ Տիգրան Դավթյանը բանակը ներսից գիտի ու ասում է՝ պետության միջի ինչ-որ փողկապներով մարդիկ թող չասեն, թե պրոբլեմներ չկան բանակում։

«Եվ եթե մենք 30 տարի դեռևս չենք կարողանում ունենալ գոնե մի կառույց, որը ծանոթ-խնամի, տնից չկախված մի մարմին լինի․ ո՞նց է դպրոցը՝ ծնողները շենքի դիմաց ավելի շատ են կանգնած, քան երեխաները, նույնը բանակում չպետք է կրկնվեր»,-ասաց ազատամարտիկը։

Թույլ ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց՝ ասում է Տիգրան Դավթյանը, մենք ուժեղ ժամանակներում ապրեցինք և առաջացան թույլ մարդիկ։

«Առաջացան թույլ մարդիկ։ Թույլ մարդիկ հենց դարձան երկրի ղեկը։ Անհատապես թույլ մարդիկ․ իրենք, կարող է, մի 200 հոգով կամ 5000 հոգով ուժեղ են, բայց չէ՞ որ կռվի ժամանակ մեկ փոքրիկ աննշան լեյտենանտ կարող ա ընենց բան անել, որ հետևից զորքը կգնա ուղղակի առաջ, հենց ոգին ա դա»,-ասաց ազատամարտիկը։

Իսկ նրանք, ովքեր թանկարժեք մեքենաներով զինկոմիսարիատների դիմաց են կանգնած, կառավարության, Ազգային ժողովի, Տիգրան Դավթյանի համոզմամբ, գալու են-գնան՝ քամի էլ չի մնալու։

«Չղջիկի կյանքով են ապրելու իրենք սրանից հետո։ Կարող ա մարդ տեսնենք փողոցում, չեմ էլ ուզենա ոչ ոքի պատժեն․․․ այ էդքան․․․ ոգին կարևոր ա, իհարկե նաև զենք ա պետք, բայց եթե ոգին չեղավ, դու չես կարող դա օգտագործել ի նպաստ քո երկրի։ Բայց երբ որ կուռ շարքերդ ունենում են գերագույն հրամանատար, կուռ էլ մնում ես»,-ասաց Տիգրան Դավթյանը։

2018 թ-ին մարդիկ մտածում էին՝ ինչ-որ մի բան պիտի լինի, ասաց նա, հետո մեկ էլ, չէ՜, փողը գույն չունի, փողը լավ բան ա, փողի համար կարան ծախվեն։

«Հիմա էլ ինձ թվում ա բոլորը վարկերի տակ են, չեն էլ կարողանում նամուսով գնալ տուն, որովհետև տանը կանայք կասեն՝ ա՛յ տղա, բա էս ո՞նց ենք փագվելու, դե դեպուտատ էիր՝ մնայիր էլի դեպուտատ։ Ի՞նչ երկրի մասին ա խոսքը, եթե չեն էլ արել երկրի համար մի բան․ իրանց հայաթն ավլած կա՞ն, ձյունը մաքրած կա՞ն, ծառ ջրած կա՞ն, չէ՜, թռած են․․․»,-ասաց դաշնակցական ազատամարտիկը։

Մի քիչ նամուս ունեցեք, ասաց նա, էսքան զինվոր մենք կորցրել ենք, մի հատ նամուսով սգանք էլի գոնե, մեր սև էջն էր, ով սև էջը արել ա, թող գնա տուն։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica