close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այդ ժամանակ ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել. փաստաբան

Քաղաքական

25 Հունվարի 2021, 23:42
 Այդ ժամանակ ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել. փաստաբան

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է.

«ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել այն մատին,որ Սյունիքի նախկին մարզպետ Վ.Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ։

Հայտարարության մեջ նշված է նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:

Եթե քրեական գործը հարուցվել է հենց Վահե Հակոբյանի կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ (իսկ քննչական կոմիտեի հայտարարությունից այդպես է երևում) այլ ոչ թե այլ անձանց կողմից,ապա հարկ է արձանագրել որ ՔԿ-ի հայտարաության մեջ առկա հետևյալ ձևակերպումը՝ «Վ.Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ» արդեն իսկ խախտում է պարոն Հակոբյանի անմեղության կանխավարկածը։

Բացի դրանից, ըստ այդ հայտարարության՝ 2019թ. ստուգումներ են կատարվել, ինչը ենթադրում է, որ այդ ժամանակ էլ նշված փաստով քրեական գործը հարուցվել է:

Հետևաբար՝ տրամաբանական հարց է առաջանում՝ այդ ժամանակահատվածում ինչի՞ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել, իսկ դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ համապատասխան քաղաքական հայտարարություններ է կատարում: Հենց սրանով է պայմանավորված, որ մենք սա համարում ենք քաղաքական հետապնդում»։

Տե´ս նաև՝ Վահե Հակոբյանին կանչել են հարցաքննության:

Տե´ս նաև՝ Հայտնի է, թե ինչ քրեական գործով է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հարցաքննվելու:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica