close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը Բայդենի օրոք կպահպանի Չինաստանին զսպելու ուղեգիծը. փորձագետ

Քաղաքական

25 Հունվարի 2021, 21:35
 ԱՄՆ-ը Բայդենի օրոք կպահպանի Չինաստանին զսպելու ուղեգիծը. փորձագետ

ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունները նախագահ Ջո Բայդենի օրոք կարող են մինչեւ որոշակի աստիճան բարելավվել, սակայն Վաշինգտոնը մտադիր չէ թուլացնել ռազմավարական ճնշումը Պեկինի վրա եւ չի փոխի ՉԺՀ-ին զսպելու ընդհանուր ուղեգիծը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է «Տայպե» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Ցյան Ֆենը:

«Ամերիկա-չինական հարաբերությունները Բայդենի արտաքին քաղաքականության կարեւոր կետն է, բայց նրա գլխավոր մտահոգությունը ներքին գործերն են, այլ ոչ թե դիվանագիտությունը»,-կարծում է Ցյան Ֆենը:

«Այն, թե Բայդենը որքան պատրաստակամություն եւ ուժ ունի ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առկա խնդիրները լուծելու համար, դեռեւս մեծ հարց է»,-նշել է վերլուծաբանը: Փորձագետի կարծիքով, Բայդենը, քաղաքական մեծ փորձ ունենալով քաղաքական տարբեր պաշտոններում, լավ գլուխ է հանում Չինաստանի հետ կապված բոլոր հարցերից: «Միանգամայն հնարավոր է, որ Բայդենի՝ պաշտոնն ստանձնելուց հետո ամերիկա-չինական հարաբերությունները կարող են մինչեւ որոշակի աստիճան մեղմանալ, եւ առանձին բնագավառներում երկու կողմերի միջեւ երկկողմ համագործակցությունը կարող է աստիճանաբար վերականգնվել»,-նշել է նա:

Բայց միեւնույն ժամանակ, կարծիք է հայտնել Ցյան Ֆենը, «Չինաստանին զսպելու ամերիկյան ռազմավարության հիմնական տոնը սկզբունքային փոփոխությունների չի ենթարկվի»:

Փորձագետը հավելել է, որ ավելի վաղ Բայդենը ՉԺՀ-ին համարել է «մրցակից», այլ ոչ թե «թշնամի», բայց Բայդենի թիմը Չինաստանին թույլ չի տա, թող որ նույնիսկ «մրցակից», առաջ անցնել ԱՄՆ-ից, «նա չի թուլացնի ռազմավարական ճնշումը Չինաստանի վրա եւ չի փոխի ՉԺՀ-ին զսպելու ընդհանուր ուղեգիծը:

Յայտարարութիւն
3 Մարտի 2021, 11:31 Յայտարարութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica